Վարորդական իրավունքների 100 միավորանոց համակարգն արդեն հաստատված է: Վրաստանի խորհրդարանը համապատասխան օրենսդրական փոփոխություններ է ընդունել առաջին ընթերցմամբ: Դա նշանակում է, որ հուլիսի 1-ից վրացի ավտոսիրահարները պետք է սովորեն նոր կանոններին:
Հուլիսի 1-ից յուրաքանչյուր վարորդ պետք է 100 միավոր ստանա: Երթևեկության խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակ 100 միավորից որոշակի բալեր կհանվեն: Երբ միավորները զրոյանան, վարորդը ստիպված կլինի վարորդական իրավունքները կրկին ստանալ:
Քանի՞ միավոր է հանվում հստակ խախտման համար.
Անսթափ վիճակում վարելը՝ 30 միավոր (այդ խախտումը կրկնելու համար մեկ տարվա ընթացքում՝ 40 միավոր)
Մեքենայի դիտավորյալ փոխանցումը թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձի՝ 40 միավոր
Դիմացի նստատեղի ուղևորի անվտանգության գոտին չգցելու համար
Բջջային հեռախոսով խոսելը՝ 15 միավոր
Առանց սաղավարտի մոտոցիկլետ/մոպեդ վարելու համար՝ 5 միավոր
Անսարք արգելակման/ղեկային համակարգով/լուսարձակներով վարելը՝ 5 միավոր
Նորմայից ավել շրջակա միջավայրն աղտոտող մեքենա վարելը՝ 10 միավոր
Ինքնակամ ձևափոխված մեքենա վարելը՝ 10 միավոր
Այլ կատեգորիայի ավտոմեքենա վարելը, քան այն, ինչ նշված է վարորդական իրավունքում՝ 15 միավոր
Մգեցված ապակիներով մեքենա վարելը՝ 5 միավոր (կրկնակի խախտման համար այդ նույն տարում՝ 10 միավոր, երրորդ խախտման համար՝ 15 միավոր)
Երթևկության կանոների խախտում, որը մարդու, մեքենայի, ենթակառուցվածքների թեթև վնասվածքներ է առաջացրել՝ 20 միավոր
Ոչ ստանդարտ ազդանշանի օգտագործման, մեքենայի վրա հատուկ բարձրախոսների ապօրինի տեղադրումը՝ 15 միավոր (կրկնակի խախտում տարվա ընթաքում՝ 20 միավոր)
Էսկորտին խոչընդոտներ ստեղծելը՝ 10 միավոր
Շտապօգնության/հրշեջ թիմի/փրրկարարների մեքենաների համար խոչընդոտներ ստեղծելը՝ 20 միավոր (նույն խախտումը, որը մեքենաների, ենթակառուցվածքների, մարդու թեթև վնասված է առաջացրել՝ 40 միավոր)
Մեքենան անչափահասի կամ վարորդական իրավունք չունեցող կամ խախտումների համար իրավունքներից զրկված անձի փոխանցելը՝ 15 միավոր: Նույն գործողությունները, որոնք մեքենաների, ենթակառուցվածքների, մարդու թեթև վնասվածք են հասցրել՝ 25 միավոր (նույն գործողությունների կրկնումը տարվա ընթացքում՝ 30 միավոր)
Առանց համարանիշների գիտակցաբար երթևեկելը, դրանց փոփոխությունը կամ փոխարինումը՝ 10 միավոր: Ուրիշ կամ փակ համարանիշներով տրանսպորտային միջոց գիտակցաբար վարելը՝ 30 միավոր
ՃՏՊ մասնակցի փախուստը դեպքի վայրից, մեքենան այդ տեղից շարժելը՝ 15 միավոր
Ոստիկանության՝ կանգնելու պահանջի անտեսումը՝ 20 միավոր
Արագությունը 15կմ/ժ-ով գերազանցելը՝ 10 միավոր
Արագության գերազանցումն ուղևորների առկայության դեպքում՝ 25 միավոր
15կմ/ժ-ով արագության գերազանցումը, որը վթարային իրավիճակ է ստեղծել կամ խաթարել է երթևեկությունը՝ 30 միավոր
Նույն խախտումը, որը հանգեցրել է մարդու թեթև վնասվածքների կամ տրանսպորտային միջոցի, բեռի, ճանապարհի, ճանապարհային նշանի թեթև վնասման՝ 40 միավոր
Հետիոտնի հանդեպ տեղաշարժվելու կանոնների խախտում՝ 5 միավոր (կրկնակի խախտումը մեկ տարվա ընթացքում՝ 10 միավոր)
Հետիոտնի հանդեպ տեղաշարժվելու կանոնների խախտում, որը վթարային իրավիճակ է առաջացրել՝ 20 միավոր
Հետիոտնի հանդեպ կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդու թեթև վնասվածքների կամ գույքի վնասվելուն՝ 30 միավոր
Խմբակային ավտոմոբիլային կամ մոտերթևեկության մասնակցություն, որը խաթարումներ կամ վտանգ է ստեղծում ճանապարհին՝ 5 միավոր
Երթևեկության առանցքային գծի հատում՝ 10 միավոր (կրկնակի խախտումը մեկ տարվա ընթացքում՝ 20 միավոր)
Առանցքային գծի հատում կամ ճանապարհի հանդիպակաց մասով երթևեկություն՝ 30 միավոր