Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 17-20 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Արցախ, մարտեր և հայտարարություններ։ Հոկտեմբերի 20-ի իրադարձությունները, բախումների երեք շաբաթ
Հոկտեմբերի 20-ի գիշերվանից և ողջ ցերեկվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում են դաժան մարտերն ադրբեջանական և հայկական բանակների միջև մի քանի ուղղություններով։
• Արցախ, մարտեր և հայտարարություններ։ Հոկտեմբերի 20-ի իրադարձությունները, բախումների երեք շաբաթ
-
Ալիևի և Փաշինյանի հնարավոր հանդիպումն ու հոկտեմբերի 19-ին արցախյան մարտերի գոտում կատարված իրադարձությունները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 19-ի երեկոյան հայտարարել են, որ պատրաստ են Մոսկվայում հանդիպել բանակցությունների նպատակով։
Դա ասվել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված զուգահեռ հարցազրույցների ժամանակ։
-
Հայաստանը և Ադրբեջանը որոշել են մարդասիրական զինադադար հաստատել
Զինանադադարը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից:
«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության», — ասված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների կայքերում հրապարակված հաղորդագրության մեջ:
Որոշման ընդունմանը նախորդել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսային խոսակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոhրաբ Մնացականյանի հետ:
-
Հայկական զինված ուժերը գնդակոծել են Ադրբեջանի Աղջաբադի շրջանի ուղղությամբ, կա վիրավոր. Գլխավոր դատախազություն
Հայաստանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 16-ի սահմաններում Ադրբեջանի Աղջաբադի շրջանի տարածքի ինտենսիվ գնդակոծության արդյունքում վիրավորվել է Արազբար գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Օրհան Հաջիևը, հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
-
Հայաստանի զինված ուժերը գնդակոծում են բնակավայրերը. Ադրբեջանի ՊՆ
«Հայաստանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի ռեժիմը, այսօր առավոտից գնդակոծում են Թարթառի, Աղդամի, Բարդինսկու և Աղջաբադի շրջանները»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
-
Հայաստանի ՊՆ․ գիշերվա ընթացքում լարվածությունը պահպանվել է, առավոտվանից հրետակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին
ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ, չնայած գիշերվա ընթացքում պահպանվող արդեն ավանդական լարվածությանը, օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել․
«Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին»:
Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հաղորդում է, որ հրթիռակոծվել են Ստեփանակերտի բնակելի տարածքները, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ․
«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից․․․ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»։
-
Հայաստանի զինված ուժերը գնդակոծում են բնակավայրերը. Ադրբեջանի ՊՆ
Առնվազն 13 խաղաղ բնակիչ է զոհվել, և առնվազն 40 վիրավոր կա Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի Գյանջա քաղաքի հրթիռային երկրորդ հարվածի արդյունքում: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի իր Twitter-ում հաղորդել է, որ կրակել են SCUD բալիստիկ հրթիռներով. «դրանց օգտագործումը խիտ բնակեցված շրջանում, խաղաղ բնակիչների դեմ՝ խոսում է Հայաստանի քաղաքական առաջնորդների կատարյալ անբարոյականության և շիզոֆրենիկ մտածողության մասին»,- գրում է Հաջիևը:
10 խաղաղ բնակիչ էր զոհվել Գյանջայում հոկտեմբերի 10-ին հրթիռային հարվածի ժամանակ:
-
Իրավիճակը հոկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Ղարաբաղում մարտերի 21-րդ օրը
- Հրթիռային հարվածները և ցամաքային գործողությունները շարունակվեցին հոկտեմբերի 16-ի ողջ օրվա ընթացքում և հոկտեմբերի 17-ի գիշերը:
- Առնվազն 13 խաղաղ բնակիչ է զոհվել Ադրբեջանում Գյանջային երկրորդ հրթիռային հարվածի արդյունքում, հաղորդել է նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Նրա տեղեկություններով՝ կրակել են SCUD բալիստիկ հրթիռներով: Առաջին հրթիռային հարվածի ժամանակ Գյանջայում հոկտեմբերի 10-ին զոհվեց 10 մարդ:
- Ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Ղարաբաղի Մարտունի քաղաքը և մի քանի գյուղեր, զոհվել է ևս մեկ խաղաղ բնակիչ, հաղորդել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:
- Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին առճակատման մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 60 խաղաղ բնակիչ, առնվազն 250-ը վիրավորվել են: Զինվորականների կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում:
- Հայկական կողմի պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին առճակատման մեկնարկից ի վեր զոհվել են 604 զինվորական և 33 խաղաղ բնակիչ:
- Հայկական զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքին (Հայաստանի տարածքներով շրջապատված ադրբեջանական էքսկլավ), հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հայաստանի ՊՆ-ն հերքել է հաղորդագրությունը և այն անվանել է «հակամարտության աշխարհագրությունն ընդլայնելու Ադրբեջանի փորձ»:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել երկու հայ ռազմագերիների կյանքի և առողջության իրավունքը և հանձնարարել մինչև հոկտեմբերի 22-ը տեղեկություններ տրամադրել երկուսի առողջական վիճակի վերաբերյալ:
- Սոցցանցերում տարածվել են գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի տեսանյութեր, հաստատված է, որ ադրբեջանցի զինծառայողներն են սպանում հայ գերիներին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ապացույցներ կներկայացնի միջազգային կառույցներին: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ այդ կադրերը կեղծ են:
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել Ղարաբաղի Հադրութ գյուղից և պնդում է, որ այն գտնվում է ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո: Հայկական կողմը շարունակում է պնդել, որ գյուղը վերահսկում են հայկական զինված ուժերը:
- Ադրբեջանական բանակը հսկողության տակ է վերցրել Ղարաբաղին հարակից Խոջավենդի շրջանի ևս երեք գյուղ (վերահսկվում է արցախյան իշխանությունների կողմից 1990-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմից հետո), հաղորդել է Ադրբեջանի նախագահն իր Թվիթերում: Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ ազատագրվել է 53 բնակավայր:
- Հայատանի ՊՆ-ն հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակը պատրաստ է պահպանել հումանիտար հրադադարը, որի մասին կողմերը պայմանավորվել են Մոսկվայում հոկտեմբերի 10-ին, և կոչ է արել միջազգային հանրությանը հասցեական նշել այն կողմին, որը մեղավոր է և շարունակում է մարտերը՝ չնայած հայտարարված հրադադարին:
- Հունաստանի ԱԳՆ ղեկավարը Երևանում հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ և հայտարարել, որ «Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը պետք է բացառվի»:
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 16-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները