Կորոնավիրուսը Կովկասում: Ռուսաստանում չեղարկել են մեկուսացումը, բոլորն աշխատանքի են գնում, թեև վարակման կտրուկ աճ կա՝ օրական ավելի քան 10 հազար դեպք
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր180658Հիվանդներ3 7182 758647Նոր մահեր+1+20Մահեր483511Առողջացել են1 5001 789372 -
Եվս երկու մահ Ադրբեջանում, 65 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 35-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 2,758 է։
1,789 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
• Ադրբեջանի՝ Դաղստանում մնացած քաղաքացիներին կտեղավորեն վրանային ավանում
-
Հայաստանում ևս մեկ մահ, վարակվածների թվի աճ
180 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 48-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3,718 է։
1,500 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Ինչ տեսք ունի Երևանը տեղաշարժի սահմանափակման չեղարկումից հետո
-
8 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր 647
Համաճարակի մեկնարկից ի վեր 11 մարդ է մահացել։
Ապաքինվել է 372 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Բաց է Թբիլիսիի, ինչպես նաև Բաթում և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը։ Սակայն դեռևս փակ է Ռուսթավին։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
Ազատությո՞ւն, թե՞ կարանտին։ Հարցում Արևմտյան Վրաստանի փողոցներում
-
Թոքաբորբից Դաղստանում մահացել է 481 մարդ, փորձագետները կարծում են, որ Covid-19–ից մահացությունն ու վարակվածների թիվը շատ ավելի մեծ է
Այս թիվը նշել է Դաղստանի ղեկավար Վլադիմիր Վասիլևը։ Սակայն բժիշկներն ու ակտիվիստներն ասում են, որ վիճակագրությունը չի ներառում այլ հիվանդություններից մահվան աճող դեպքերը թոքաբորբի ֆոնին, որը կտրուկ սրում է բոլոր քրոնիկ հիվանդությունները։
Բացի այդ, ինչպես հաղորդում է «Կավկազսկի ուզել» գործակալությունը, վիճակագրությունը ներառում է միայն հիվանդանոցներում գրանցված մահերը։ Սակայն Դաղստանում ամբողջ գյուղեր կառավարությանը նամակներ են գրում այն մասին, որ կորոնավիրուսի ախտանիշներով շատ մարդիկ տանն են մահանում։
Դաղստանում կորոնավիրուսի մահացածների պաշտոնական թիվն այս պահին 26 է։ Վերջին մեկ օրում վարակման 116 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 2 888։
Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում վարակվածների թվով՝ 232,243 մարդ, նրանցից 2 116–ը մահացել է։ Սակայն բժիշկներն ու ակտիվիստներն ասում են, որ վիճակագրությունը նվազեցված է։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր146104 1Հիվանդներ3 5892 693639Նոր մահեր+1+10Մահեր473311Առողջացել են1 4301 735349 -
Ադրբեջանում հերթական մահը, 33 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 33-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3,589 է։
1,430 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
• Ադրբեջանի՝ Դերբենտում մնացած քաղաքացիներին կտեղավորեն վրանային ավանում
-
Ռուսաստանի նախագահի խոսնակը վարակված է և գտնվում է հիվանդանոցում
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ վարակվել է կոոնավիրուսով և այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Պեսկովը վերջին անգամ հանրության աչքին երևացել է ապրիլի 30-ին ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ: Այդ օրը վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարեց իր կորոնավիրուսով վարակված լինելու մասին, և այդ օրվանից նա գտնվում է հիվանդանոցում:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ վարակված է 221334 մարդ: Մահացել է 2 009 մարդ: Բայց բժիշկներն ու փորձագետները վստահ են, որ այս թիվը էականորեն նվազեցված է:
-
Ռուսաստանում չեղարկել են մեկուսացումը, բոլորն աշխատանքի են գնում, թեև վարակման կտրուկ աճ կա՝ օրական ավելի քան 10 հազար դեպք
Մայիսի 12–ից Ռուսաստանում չեղարկվել է կարանտինը, որը կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարվել էր մարտի 30–ից։ Որոշումն ընդունվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ չնայած որ Ռուսաստանում վարակման նոր դեպքերի հսկայական աճ է գրանցվել, և երկիրն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում այդ թվով։
Վերջին մեկ օրում Ռուսաստանում վարակվել է գրեթե 11 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ՝ համաճարակի մեկնարկից ի վեր՝ 232, 243 մարդ։ Գրանցվել է ավելի քան երկու հազար մահ, սակայն բժիշկներն ու փորձագետներն ասում են, որ Ռուսաստանում վարակման և մահացության վիճակագրությունը խիստ նվազեցված է։
«Ստալինգուլագ» Telegram-ալիքի տեր Ալեքսանդր Գորբունովը գրել է, որ «Ռուսաստանում կորոնավիրուսը հիմա դառնալու է աղքատների հիվանդություն, քանի որ ինքնամեկուսացումից ստիպված են լինելու դուրս գալ միայն նրանք, ովքեր տանը մնալու և առողջությունը չվտանգելու ֆինանսական հնարավորություն չունեն»։
-
Եվս մեկ մահ Հայաստանում, վարակվածների թվի աճ
Անցած օրվա ընթացքում արձանագրվել է 146 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում՝ համաճարակի մեկնարկից մինչ օրս մահացել է 47 մարդ:
Վարակվածների թիվըհասել է 3 539-ի: Նրանցից 1430-ը առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև մայիսի 14-ը:
Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանոցները:
Հասարակական տրանսպորտը տեղափոխումներ է կատարում միայն քաղաքների և գյուղերի միջև: Բնակավայրերի ներսում այն դեռ չի գործում:
Առանց ընտրության հնարավորության. պատմություն, որը սկսվեց մեկ նամակից
-
1 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 639
Համաճարակի մեկնարկից ի վեր 11 մարդ է մահացել։
Ապաքինվել է 349 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Բաց է Թբիլիսիի, ինչպես նաև Բաթում և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը։ Սակայն դեռևս փակ է Ռուսթավին։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
• Թբիլիսին բացվել է։ Ի՞նչն է թույլատրված Վրաստանի բնակիչներին, և ի՞նչն է դեռ արգելված
-
Հինգ հիվանդ է մահացել Պետերբուրգի կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով
Հրդեհը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Ենթադրյալ պատճառը թոքերի օդափոխման անսարք ապարատն է եղել։ Չորս հիվանդ է մահացել շմոլ գազից։ Հինգերորդը մահացել է այն բանից հետո, երբ անջատվել է թոքերի արհեստական օդափոխման սարքը, որին նա միացված է եղել։
Ընդհանուր առմամբ, բաժանմունքում եղել է 16 հիվանդ, մնացածներին բժիշկները հասցրել են տեղափոխել հիվանդանոցի այլ հատված։
Մի քանի օր առաջ հրդեհ էր տեղի ունեցել Մոսկվայի №50 հիվանդանոցում։ Այնտեղ մեկ հիվանդ էր մահացել։ Բռնկման պատճառը թթվածնային բալոնի պայթյունն էր։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը