Կորոնավիրուսը Կովկասում: 2020 թվականի մայիսի 4-5
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր1127611Հիվանդներ2 6192 060604Նոր մահեր+100Մահեր40269Առողջացել են1 1111 508240 -
76 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր 2 060
Համաճարակի մեկնարկից ի վեր 26 մարդ է մահացել։
Ապաքինվել է 1 508 մարդ:Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
• «Վարակի բովով»․ ինչպե՞ս անցավ ստուգումն Ադրբեջանի կառավարությունն ու հասարակությունը
-
350 բուժաշխատող հեռացել է Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի հիվանդանոցներից
Առողջապահության նախարարը հայտնել է, որ մոտ 100 բժիշկ և 250 բուժքույր դիմում է գրել աշխատանքից հեռանալու մասին, նրանք հրաժարվում են աշխատել կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում:
Բացի այդ, 65-ից բարձր տարիքի աշխատակիցները սկսել են անառողջության մասին թեթրիկներ ձևակերպել և տանը մնալ։
Աշխատանքից հրաժարվելու զանգվածային գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ Կալինինգրադի տարածաշրջանային հիվանդանոցում գրանցվեց COVID-19-ից բժշիկներից մեկի մահը։ Մահացել էր 65-ամյա բուժքույր Նադեժդա Դիվակը, ով աշխատում էր կորոնավիրուսով հիվանդների հետ:
Աղբյուրը`ՌԻԱ-Նովոստի
-
Ռուսաստանում Covid-19-ից մահացել է տիեզերական ծրագրերի գլխավոր կոնստրուկտորը
Եվգենիյ Միկրինը 65 տարեկան էր: Ռուսաստանի գիտությունների ակադեմիան մեկնաբանել է, որ «իրականում կյանքից հեռացել է այն գիտնականը, որը հիմնարար գիտությունը կապում էր գործնականի աշխատանքի հետ»:
Ռուսաստանում արդեն հաստավել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 150 հազար դեպք: Միայն վերջին օրվա ընթացքում 10 102 նոր վարակվածներ են հայտնաբերվել:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 1 451 մարդ:
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր1123811Հիվանդներ2 6191 932604Նոր մահեր+100Մահեր40259Առողջացել են1 1111 441240 -
Եվս մեկ մահ Հայաստանում, 112 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 40-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 2 619 է։
1 111 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև մայիսի 14-ը:
Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանորները։
Կորոնավիրուսով կրկնակի վարակման միանգամից երեք դեպք է գրանցվել Հայաստանում
-
11 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր 604
Համաճարակի մեկնարկից ի վեր 9 մարդ է մահացել։
Ապաքինվել է 240 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։
Սկսվել է արգելքների փուլային մեղմում։
Բաց է Բաթում և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը։ Սկսել են աշխատել շինարարության հետ կապված բիզնեսները։ Հանվել են առցանց խանութների աշխատանքի և առաքման ծառայությունների սահմանափակումները։
Արտակարգ դրության մնացած սահմանափակումներն ուժի մեջ են մնալու։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Շարունակում են փակ մնալ Թբիլիսի և Ռուսթավի քաղաքների մուտքն ու ելքը։
-
Աշխարհում Covid-19-ի հետևանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 250 հազարը, օրական մահանում է ավելի քան 4 հազար մարդ: Միջոցառումներ ԱՄՆ-ում և Եվրոպայում
Աշխարհում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն արդեն ավելին է, քան 3 միլիոն 600 հազարը:
Շատ երկրներում վարակվածների և մահացության վիճակագրությունը նվազում է, բայց որոշ երկրներում՝ Ռուսաստանում և Բրազիլիայում, ընդհակառակը, այն աճում է:
Միացյալ Նահանգները դարձել է առաջատար այս պահին թե՛ վարակվածների, թե՛ մահացածների թվաքանակով։ Նախագահ Թրամպը ենթադրում է, որ երկրում կորոնավիրուսից առնվազն 100 հազար մարդ կմահանա: Այժմ ԱՄՆ-ում արձանագրվել է մոտավորապես 70 հազար մահվան դեպք, վարակվել է 1,212,955 մարդ:
ԱՀԿ-ն «սպեկուլյացիա» է անվանել ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե համաճարակը պայմանավորված է Չինաստանի Ուհան քաղաքում լաբորատորիաներից վիրուսի «արտահոսքով»: Հենց այնտեղ արձանագրվեց կորոնավիրուսի առաջին բռնկումը 2019-ի դեկտեմբերին:• Կորոնավիրուս՝ չինական Ուհան քաղաքի լաբորատորիայի՞ց։ Ինչո՞մ է Արևմուտքը մեղադրում Չինաստանին
Երեք երկրներում, որտեղ ամենաբարձրն է վարակվածների և մահացածների թիվը՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում և Իտալիայում, կարանտինի աստիճանական մեղմացում է սկսվել է, չնայած վարակի տարածման շարունակական աճին:
Սակայն Ֆրանսիայում Սենատը հրաժարվեց կառավարության ծրագրից մայիսի 11-ից հետո դադարեցնել մեկուսացումը և թույլ տալ բիզնեսին վերսկսել աշխատանքը: Այստեղ կարանտինը կշարունակվի առնվազն մինչև մայիսի վերջ: Ֆրանսիայում վկայություններ են հայտնվել այն մասին, որ Covid-19-ի առաջին դեպքը Փարիզում ի հայտ է եկել 2019-ի դեկտեմբերին, ոչ թե 2020-ի հունվարի վերջին, ինչպես հայտարարվում էր մինչ այս:Փարիզի Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Տրոկադերոյի հրապարակում՝ արձանները պաշտպանական դիմակներով: REUTERS / Benoit Tessier
-
Վրաստանում կրկին բաց են Բաթում և Քութայիս քաղաքների մուտքն ու ելքը
Այս քաղաքները փակվել էին ապրիլի 15-ին կորոնավիրուսի ներքին բռնկման պատճառով:
Թբիլիսին և Ռուսթավին դեռ կմնան փակ, առնվազն մինչև շաբաթվա վերջ:
Մայիսի 5-ից Վրաստանում վերաբացվել են նաև ավտոմեքենաների սպասարկան կետերը, սկսվել է գործել շինարարության հետ կապված բիզնեսը:
Բոլոր վերաբացված ձեռնարկություններում պահանջվում է պահպանել սանիտարական պահանջները և երաշխավորել մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանումը, այս կապակցությամբ ամեն օր ստուգումներ են կատարվելու:
-
Երկու շաբաթում երեք բժիշկ խորհրդավոր կերպով դուրս են ընկել Ռուսաստանի հիվանդանոցների պատուհաններից
Վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք բժիշկ խորհրդավոր կերպով դուրս են եկել Ռուսաստանի հիվանդանոցների պատուհանից: Նրանցից երկուսը մահացել են՝ Ելենա Նեպոմնյաշչայան, Կրասնոյարսկ քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկը և Ռուսաստանի տիեզերագնացների ուսումնական բազայում շտապօգնության ծառայության ղեկավար Նատալյա Լեբեդևան:
Վորոնեժ քաղաքում շտապօգնության բժիշկ Ալեքսանդր Շուլեպովը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: Դեպքից մի քանի օր առաջ նա հրապարակեց տեսանյութ, որում ասում էր, որ վարակված է կորոնավիրուսով, բայց նրան ստիպում են շարունակել աշխատել: Այնուհետև, մեկ այլ տեսանյութում, նա հրաժարվեց այս հայտարարությունից՝ ասելով, որ այն նկարահանել է «զգացմունքների ազդեցության տակ»:
Բոլոր երեք միջադեպերը բուռն քննարկվում են ռուսաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:
Ռուսաստանում համաճարակի սկբից ի վեր վարակվել է 145 268 մարդ: Վերջին օրվա ընթացքում ավելի քան 10 հազար նոր դեպք է գրանցվել: 1 356 մարդ մահացել է:
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր121384Հիվանդներ2 5071 984593Նոր մահեր+4+10Մահեր39269Առողջացել են1 0711 480223 -
Ադրբեջանում ևս մեկ մահ, վարակման 38 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 26-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 1 984 է։
1 480 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
-
Դաղստանի հիվանդանոցները մնացել են առանց դեղերի և սարքավորումների, իշխանությունները օգնություն են խնդրում բարերարներից
Դաղստանի որոշ շրջաններում հիվանդանոցներն այնքան մարդաշատ են, որ հիվանդներին տեղավորում են միջանցքներում: Շատ դեղեր պարզապես վեևջացել են, չկան և թոքերի արհեստական աշխատանքն ապահովող սարքեր: Պաշտպանական հագուստը բժիշկների համար շատ քիչ է:
Իշխանությունները բառացիորեն աղաչում են բնակչությանը պահպանել մեկուսացումը: Միևնույն ժամանակ, վճռական կարանտինային հսկողության չեն կիրառում: Փաստացի, առաջին նման գործողությունը մայիսի 3-ից Խասավուրտ քաղաքի մուտքն ու ելքն արգելելն էր:
Անցած օրվա ընթացքում Դաղստանում գրանցվել է 160 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է գրեթե երկու հազար մարդ, նրանցից 13-ը մահացել են:
Միևնույն ժամանակ, բժիշկներն ու ակտիվիստները ասում են, որ այդ թվերը զգալիորեն նբազեցված են, հսկայական թվով դեպքեր ընդհանրապես չեն ախտորոշվում թեստերի սուղ պատճառով:
Լուսանկարում ՝ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալան
-
«Ձրիակերներ». այսպես է անվանել ռուսաստանցիներին, որոնք պետությունից աջակցություն են պահանջում, Ռամզան Կադիրովի Ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը
Չեչնյայի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Շալիմովը, որը Կադիրովին մոտ կանգնած պաշտոնյա է, ասել է.
«Ես չեմ հասկանում, ինչու է պետք օգնել նվնվացողներին: Եթե դու էությամբ մակաբույծ ես, ցանկանում ես ոչինչ չանել և գումար ստանալ, ապա սա քո ընտրությունն է: Սկսենք անօթևաններից, նրանք նույնպես վատ են ապրում, յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Ինչո՞ւ ես պետք է օգնեմ ձեզ: Ի՞նչ է պատահել»:
Հսկայական թվով բացասական մեկնաբանություններ են հնչել մարզչի հասցեին, սոցիալական ցանցերում քննադատության ալիք է բարձրացել:
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր121384 Հիվանդներ2 5071 932593Նոր մահեր+400Մահեր39259Առողջացել են1 0711 441223 -
4 մարդ է մահացել մեկ օրվա ընթացքում, մահերի ընդհանուր թիվը դարձավ 39
Մայիսի 4-ի առավոտյան տվյլաներով, հաստատվել է 121 նոր դեպք:
Վարակվել է, ընդհանուր առմամբ, 2 507 մարդ, նրանցից 1.071-ը ապաքինվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Կորոնվիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել մինչև մայիսի 14-ը: Բայց մայիսի 4-ից արդեն չեղարկվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, սկսել են աշխատել գրեթե բոլոր տնտեսվարողները, բացվել են ձեռնարկություններից շատերը, խանութները, վարսավիրանոցները:
Հասարակական տրանսպորտը տեղափոխումներ է կատարում միայն քաղաքների և գյուղերի միջև: Բնակավայրերի ներսում այն դեռ չի գործում:
-
4 նոր դեպք Վրաստանում, հայտնաբերվել է վարակված ծերանոցում
Ընդհանուր առմամբ, Վրաստանում համաճարակի սկսվելուց ի վեր վարակվել է 593 մարդ:
Համաճարակի մեկնարկից ի վեր 9 մարդ է մահացել։ Ապաքինվել է 223 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, ավարտվելու է մայիսի 22–ին։
Ապրիլի 27–ից սկսվել է արգելքների փուլային մեղմացում․
կրկին կարելի է տեղաշարժվել սեփական ավտոմեքենաներով և տաքսիներով, բացվել են ագրարային շուկաներն, ու աշխատում են առցանց խանութները, թույլատրված է ապրանքների առաքումը տուն։
Արտակարգ դրության մյուս սահմանափակումներն ուժի մեջ են մնում։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն:
Մինչև մայիսի 24–ը փակ կլինեն Թբիլիսիի և երեք խոշորագույն քաղաքներ Ռուսթավիի, Բաթումի և Քութայիսիի մուտքն ու ելքը։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը