Կորոնավիրուսը Կովկասում։ 2020թ․ մարտի 24-25-ը
-
Հայաստանում երկու հիվանդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից
Այս մասին հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում։
Ընդհանուր առմամբ, 18 մարդ է ապաքինվել կորոնվիրուսով վարակվելուց հետո։
Համաճարակի մեկնարկից ի վեր վարակվել է 265 մարդ։
-
Ադրբեջանում 6 նոր դեպք կա, հիվանդներից մեկը մահացել է
Այսպիսով, ըստ պաշտոնական տեղեկությունների, հիվանդների ընդհանուր թիվը 93 է։ Մահացածներինն՝ արդեն երկուսը։ Տասը մարդ ապաքինվել է։
-
Հայաստանում 16 նոր դեպք կա, չի գործում միջքաղաքային տրանսպորտը
Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 265 մարդ կա։ Նրանցից 16–ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Մարտի 25–ից կասեցվել է միջքաղաքային հանրային տրանսպորտի երթևեկությունը։ Տեղաշարժվել կարելի է միայն սեփական ավտոմեքենայով։
-
Հայաստանում 14 նոր դեպք կա, ընդհանուր՝ 249 հիվանդ
Նրանցից վեցն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Հիվանդներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, նա 77 տարեկան է։ Չորսի վիճակը ծանր է։
Ինչպես ուղիղ միացման ժամանակ հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիվանդների մեծ մասը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսներն՝ այլ բուժկենտրոններում։
Հիվանդների մեծ մասը ջերմություն և հիվանդության ախտանիշներ չունի։
«Նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների», – ասել է վարչապետը։
-
Կորոնավիրուսի 15 նոր դեպք Ադրբեջանում
Կորոնավիրուսի 15 նոր դեպք Ադրբեջանում: Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը հասավ 87-ի: Վարակվածներից մեկը մահացել է, տասը՝ առողջացել:
-
Ամայացած Թբիլիսին կորոնավիրուսի համաճարակի օրերին
-
Վրաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ զգալիորեն խստացվել են արգելքները
Նոր արգելքների ցանկի մեջ ներառվում են հետևյալ կետերը․
● լիովին կասեցվել է երկաթուղային հաղորդակցությունը երկրում;
● արգելված են քաղաքների միջև ուղևորափոխադրումները հանրային տրանսպորտով;
● սակայն թույլատրված է միկրոավտոբուսներով երթևեկությունը շրջկենտրոնների և գյուղերի միջև;
● դեռևս թույլատրված է տեղաշարժը մասնավոր ավտոմեքենաներով;
● արգելվել են մարզասրահներում մարզումներն ու մշակութային միջոցառումներն՝ ինչպես փակ, այնպես էլ բացօթյա տարածքներում;
● ցանկացած գիտաժողով և սեմինար կարելի է անցկացնել միայն առցանց;
● ուժի մեջ է մեկ վայրում ոչ ավելի, քան 10 հոգով հավաքվելու արգելքը։
Ապրիլի 21–ին Վրաստանում արտակարգ դրություն է սահմանվել։ Այդ օրվանից փակ են բոլոր առևտրի օբյեկտները՝ բացի մթերային խանութներից և դեղատներից։
-
12 նոր դեպք Վրաստանում, ընդանուր՝ 66, նրանցից մեկը 15-ամյա դեռահաս է
Բոլոր հիվանդները մարտի 23-24–ին մեկուսացված են եղել հիվանդանոց տեղափոխվելուց առաջ։
Վրաստանում կարանտինի մեջ է 3, 320 մարդ, ստացիոնարում՝ 235 մարդ։ 66 վարակվածներից 9–ն ապաքինվել է։
Իսպանիայում մահացել է Վրաստանի երեք քաղաքացի, որոնք կորոնավիրուսով վարակված են եղել։
Մարտի 21–ին արտակարգ դրություն է հայտարարվել Վրաստանում՝ կորոնավիրուսի պանդեմիան կասեցնելու համար։
Մարտի 23–ին Քվեմո Քարթլիի Մառնեուլի և Բոլնիսի քաղաքներում կարանտին է հաստատվել կորոնավիրուսի բռնկման սպառնալիքի պատճառոով։
-
41 նոր դեպք Հայաստանում
Հայաստանում հաստատվել է կորոնովիրուսի 41 նոր դեպք: Վարավածների ընդհանուր թիվը հասել է 235-ի:
Հայտարարվել է, որ մարտի 24-ից նոր սահմանափակումներ կներդրվեն` վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:
Մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրություն: Ազգային ժողովը մարտի 23-ին հաստատեց պատիժները, որոնք նախատեսվում են մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար։ Քրեական և վարչական օրենսգրքերում այս կապացությամբ փոփոխություններ են կատարվել:
• Ի՞նչն է արգելված Հայաստանում արտակարգ դրության ժամանակահատվածում
• Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ
-
Վրաստանում արգելվել են հեռավոր ուղևորափոխադրումները ավտոբուսներով և միկրոավտոբուսներով
Վրաստանում սկսել են գործել հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումները: Արգելվում են միջքաղաքային ուղևորափոխադրումները ավտոբուսներով և միկրոավտոբուսներով: Սահմանափակումները մտցվում են նաև երկաթուղիում:
Մասնավոր տրանսպորտային միջոցների տեղաշարժը դեռ թույլատրվում է:
Վրաստանում կա 54 վարակված, առողջացել է ութ հիվանդ: Կարանտինում են այս պահին գտնվում 3.254 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ են 233-ը:
-
Ադրբեջանում հատուկ ռեժիմ է սահմանվել, տարեցներին արգելվում է դուրս գալ փողոց
Ադրբեջանում սկսել է գործել հատուկ կարանտինային ռեժիմ: Այն կտևի մինչև ապրիլի 20-ը: Հրապարակված է սահմանափակումներ ցանկ, դրա մեջ ներառված է կետ, ըստ որի 65 տարեկանից բարձր տարիքի մարդկանց արգելվում տանից դուրս գալ:
Պաշտոնական տվյալներով ՝ Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 72 դեպք: Մեկ մարդ մահացել է, տասը՝ առողջացել:
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունըությունը