Bloomberg. Չինաստանը կրճատել է ռուսական նավթի ներմուծումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
Կիսվել
Կիսվել
Չինաստանը կրճատել է ռուսական նավթի ներմուծումը
Չինական նավթավերամշակման գործարանները հրաժարվում են ռուս մատակարարների հետ կնքված պայմանագրերից՝ վախենալով «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի հետ համագործակցության համար հնարավոր երկրորդական պատժամիջոցներից, հաղորդում է Bloomberg-ը։
Չինական ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունները փորձում են խուսափել ռուսական նավթից, նշել են լրագրողները։ Մասնավորապես, չինական պետական «Սինոպեկ» և «ՊետրոՉայնա» կորպորացիաները խզել են ռուս մատակարարների հետ կնքված պայմանագրերը։
Rystad Energy AS խորհրդատվական ընկերության գնահատականների համաձայն՝ տուժել է Չինաստանի ռուսական նավթի ընդհանուր ներմուծման մոտ 45%-ը: Bloomberg-ը նշել է, որ չինացի գնորդների ռուսական նաֆթից հրաժարվելը առավել մեծ ազդեցություն է ունեցել սիբիրյան ESPO նավթի վրա։
Հոկտեմբերի 15-ին Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է կիրառել Lukoil-ի և Rosneft-ի, ինչպես նաև չինական Shandong Yulong Petrochemical ընկերության նկատմամբ: Ռուսական նավթի չինացի գնորդների դեմ պատժամիջոցները ներառվել են նաև ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթում։
Միացյալ Նահանգները Lukoil-ը, Rosneft-ը և դրանց դուստր ձեռնարկությունները ներառել է իր պատժամիջոցների ցանկում հոկտեմբերի 22-ին։