Սահմանադրական հանրաքվե․ թանկ հաճույք Հայաստանի համար
Սահմանադրական հանրաքվեի անցկացման համար կտրամադրվի 3,4 մլրդ դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 20–ի նիստին։
• Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկը հրաժարվել է մասնակցել սահմանադրական հանրաքվեին
• Մի խումբ իրավաբաններ քարոզարշավ են իրականացնելու Հայաստանում սահմանադրական հանրաքվեի դեմ
Հանրաքվեն կայանալու է ապրիլի հինգին։ Այն լուծելու է Սահմանադրական դատարանի նախագահի և վեց դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, որոնք իրենց պաշտոնները զբաղեցրել են դեռևս նախորդ իշխանության օրոք։
Համեմատության համար՝ 2018 թ–ի դեկտեմբերին՝ «թավշյա» հեղափոխությունից հետո, անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա 3 մլրդ դրամ է ծախսվել։
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ ծախսերն արդարացված են, քանի որ ուղղված են ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը։
«Ավելին՝ ժողովրդավարական ընտրությունները կօգնեն կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին։ Հետևաբար, դրանք կօգնեն պետությանը վերադարձնել ապօրինի յուրացված ավելի շատ միջոցներ», — նշել է վարչապետը։
Այդ միջոցներից 234 մլն դրամ տրամադրվելու է ոստիկանությանը, մնացած 3,1 մլրդ դրամը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։