Թե ինչպես է աշխատում ռուսական պրոպագանդան ազգային փոքրամասնություններով բնակեցված վրացական շրջաններում
Որտեղի՞ց են տեղեկատվություն ստանում ազգային փոքրամասնություններով բնակեցված վրացական շրջաններում։ Ի՞նչ գիտեն փոքրամասնությունները եվոպական և եվրատլանտյան ինտեգրման մասին։ Ո՞վ և ի՞նչ ձևով է տրամադրում հակաարևմտյան ուղերձներ, և ինչպե՞ս է աշխատում քարոզչությունը։ Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններում Լրատվամիջոցների զարցման հիմնադրամի անցկացրած հետազոտությունը պատասխանում է տրված հարցերին։
Այդ երկու շրջանները խիտ բնակեցված են հայերով և ադրբեջանցիներով։ Մեծ մասը չի տիրապետում պետական վրացերենին։
Գլխավորը, որ հայտնաբերվել է հետազոտության ընթացքում, այն է, որ երկար տարիների ընթացքում այս շրջաններում ոչինչ չի փոխվել, բնակչությունը լուրերին ծանոթանում է ռուսական հեռուստաալիքների միջոցով, որոնք ավելի հաճախ է դիտում, քան վրացականներն, իսկ ամենաժողովրդական սոցցանցն այս շրջաններում «Օդնոլասնիկի»-ն է։
Վրաստանում 233 հազար ադրբեջանցի և 168,1 հազար հայ է ապրում, ինչը կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի մոտ 11 տոկոսը։
•Վրացական լրատվամիջոցները մուսուլմանների մասին բավականաչափ չեն խոսում․ հետազոտության արդյունք
•Արդյո՞ք Վրաստանը ռուսական պրոպագանդայի ազդեցության տակ է
•25 լուսանկար Ջավախքից, Վրաստան․ գյուղեր, լճեր, թռչուններ
•Ականներ՝ վրաց-ադրբեջանական սահմանին
Տեղեկությունների աղբյուրները
Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում քաղաքական լուրեր ստանում են ռուսական հեռուստաալիքներից, մեծ մասը բաժին է ընկնում ռուսական Առաջին ալիքին, դրան հետևում են RT-ն և Ռոսիա-1-ը։
Վրացական հեռուստաալիքներ այդ շրջաններում գրեթե ոչ ոք չի դիտում։ Ընդդիմադիր «Ռուսթավի-2» և իշխանամետ «Իմեդիի» հանդեպ վստահության մակարդակն այստեղ գրեթե նույնն է։ Հարցվածները բողոքել էին, որ կենտրոնական լրատվամիջոցները շատ քիչ ուշադրություն են դարձնում շրջանների խնդիրներին։ Ցածր է վստահությունը Հանրային հեռարձակողի հանդեպ։
2018թ-ի դեկտեմբերի տվյալներով՝ այդ շրջանների բնակչության միայն 16% է միացնում Հանրային հեռարձակողի հաղորդումները, և սա այն դեպքում, երբ որոշ ծրագրեր պատրաստվում և հեռարձակվում են ազգային փոքրամասնությունների լեզուներով։ Օրինակ, «Բազմազան Վրաստան» նախագիծն, առցանց ռադիո և հեռուստատեսությունն, ինչպես նաև «Մոամբե» տեղեկատվական հաղորդումն ադրբեջաներենով և հայերենով։
Փաստ է, որ նշված հաղորդումներն այնքան էլ չեն բավարարում այդ ազգային փոքրամասնությունների պահանջներն, ու Հանրային հեռարձակողն ամբողջությամբ չի լուծում օրենսդրական կարգով իր վրա դրված խնդիրներն ազգային փոքրամասնություններին տեղեկատվությամբ ապահովելու տեսանկյունից։
Ֆոկուս-խմբերի մասնակիցները որպես տեղեկատվության աղբյուր վրացական և ռուսական հեռուստաալիքներից բացի նշել են նաև հայալեզու, ադրբեջանալեզու և թյուրքալեզու լրատվամիջոցները։
Ի՞նչ են ստանում ռուսական ալիքներից Վրաստանի քաղաքացիները
Հարցվածների խոսքով՝ ռուսական հեռուստաալիքների գլխավոր ուղերձներից մեկն ԱՄՆ բացասական կերպարն է սիրիական հակամարտությունում որպես ուժ, որը նպաստում է բռնությանն ու ահաբեկչությանը։ Մեսիջները հետևյալ տիպի են.
•ԱՄՆ գլխավորած կոալիցիան խրախուսում է բռնությունը, հակամարտություններն ու ահաբեկչությունը։
•Սիրիայում տեղի ունեցած քիմիական գրոհի համար պատասխանատվությունը Բաշար Ասադի ռեժիմի վրա է, քիմիական գրոհն ԱՄՆ և կոալիցիայի սադրանքը չէ։
•ԱՄՆ-ն խոչընդոտներ է ստեղծում Սիրիայում հումանիտար օգնության իրականացմանը։
•ԱՄՆ-ն վստահելի գործընկեր չէ։
Ամերիկան խրախուսում է հեղաշրջումները, միջամտում այլ պետությունների ներքին գործերին։
Ռուսական հեռուստաալիքների տեսանկյունից երկրորդ թշնամին Մեծ Բրիտանիան է։ Այդ ուղղությամբ երեք ուղերձ է նկատվում. 1) Սկրիպալների թունավորման գործը, 2) Բրիտանիայի հատուկ ծառայությունները հաշվեհարդար են տեսնում անհաճո մարդկանց հանդեպ, 3) Լոնդոնը մի քաղաք է, որտեղ փող են լվանում։
Իսկ Եվրամիության վերաբերյալ գլխավոր ուղերձը միգրացիոն ճգնաժամն է։ ԵՄ լիբերալ քաղաքականությունը դիվայնացված է և հրամցվում է որպես այլատյացական։ Միաժամանակ միգրանտները հաճախ հիշատակվում են որպես քրեական տարրեր կամ էլ նույնիսկ ահաբեկիչներ։ Երրորդ երկիրը, որն առավել հաճախ է հիշատակվում, Ուկրաինան է։ Ուկրաինական հարցով բոլոր կետերով քննադատվում է Արևմուտքը։ Ուղերձը հետևյալն է․ ուկրաինական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան ամերիկյան նախագիծ է, իսկ ուկրաինական պետականությունը՝ մտացածին պատմություն։
Արևմուտքի հանդեպ ռուսական հեռուստաալիքները հետևյալ ուերձներն են տարածում. Արևմուտքը խրախուսում է բռնությունը/հակամարտությունները, Արևմուտքը ճգնաժամի մեջ է, Արևմուտքը կրկնակի չափորոշիչներով է գործում և արհեստականորեն սպառնալիքներ է ստեղծում։ Արևմուտքը պայքարում է ավանդական նույնականացման դեմ և անընդունելի արժեքներ է սերմանում։
Տարածված է նաև Ջորջ Սորոսի ֆիգուրը՝ որպես ներկայիս հեղափոխությունների հանցակից, ինչը միջամտություն է արտասահմանյան պետությունների ներքին գործերին։
Ռուսական պրոպագանդայի մյուս նժարին. Ռուսաստանը պայքարում է ահաբեկչության դեմ, Ռուսաստանն անվիճելի ռազմական գերակայություն ունի աշխարհի մյուս երկրների հանդեպ, Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղում համաշխարհային անվտանգության համակարգում։
Արդյո՞ք Վրասանի ազգային փոքրամասնությունները հավատում են ռուսական հեռուստաալիքների տրամադրած տեղեկություններին։
Այստեղ էլ ամեն ինչ այնքան էլ լավ չէ։
Օրինակ, հարցվածների 60%-ը հավատում է Լուգարայի լաբորատորիաների մասին ապատեղեկատվությանը, որը երկար տարիներ տարածում են ռուսական հեռուստաալիքները։ [Ռուսաստանը լուրեր է տարածում, թե Վրաստանում բացված Լուգարա լաբորատորիաներն իրականում ոչ թե գիտական աշխատանքով են զբաղվում, այլ կենսաբանական զենքի արտադրությամբ և տարբեր զանգվածային վարակներ և համաճարակներ են առաջացնում — JAMnews]:
Հարցվածները հայտարարել են նաև, որ հավատում են, որ «Ամերիկան աջակցում է արևելյան ահաբեկիչներին»։ Հարցվածների մեծ մասը վստահ է նաև, որ ռուսական շուկան ավելի կայուն է, քան Եվրամիության շուկան։
Հարցվածների կեսից ավելին (56.2%) նույնպես հավատում է այն ապատեղեկատվությանը, թե Եվրամիությունը Վրաստանին ստիպում է սիրիացի փախստականների ընդունել։
Ջավախքում հարցվածների 46%-ը համոզված է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունից հետո երկրի տարածքում թուրքական բանակ է հայտնվելու։
Վստահության ամենացածր մակարդակն, ինչպես պարզվեց, ունի Կարսի պայմանագրի մասին տեղեկությունը, որի համաձայն՝ 2020թ-ին պայմանագրի գործողության ժամկետի սպառումից հետո Թուրքիան պահանջելու է Աջարիան վերադարձնել իր կազմ։
Հետազտությունն անցկացվել է 2018թ-ի մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը։
Հետազոտությանը մասնակցել է 8 ֆոկուս-խումբ, որոնցում ներառվել է 64 մարդ։