Մայիսի 7-ին հայտնի կդառնա Ֆրանսիայի նոր նախագահը
Կիրակի՝ մայիսի 7-ին, ֆրանսիացի ընտրողները կորոշեն, թե ով է գլխավորելու երկիրը՝ Էմանուել Մակրո՞նը, թե՞ Մարին Լը Պենը: Նախընտրական քարոզարշավն ավարտված է: Մայիսի 6-ը «լռության օր է», ագիտացիան արգելված է:
Չորեքշաբթի կայացան վերջին հեռուստադեբատները: Սոցհարցումների տվյոլներով՝ դրանցում հաղթանակ է տարել Էմանուել Մակրոնը: Նա էլ նախագահական ընտրությունների առաջատարն է, որը Մարին Լը Պենից 20%-ով առաջ է անցել:
Նախընտրական քարոզարշարշավի ավարտին թեկնածուները հասցրին գրոհներով փոխանակվել: Լը Պենը Մակրոնին մեղադրեց օֆշորային հաշիվ ունենալու համար: Մակրոնն ընտրողներին հիշեցրեց, որ դատախազությունը Ռուսաստանի կողմից իր մրցակցի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ հետաքննություն է իրականացնում:
Հիշեցնենք, որ Լը Պենը կողմ է արտահայտվում, որ Ֆրանսիան դուրս գա Եվրամիությունից, Մակրոնը «եվրալավատես» է: