44 հայ գերի վերադարձավ Հայաստան
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը: Գերիներին օդանավակայանում դիմավորել են ոչ միայն նրանց հարազատները, ալլև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Facebook-ի իր էջում փոխվարչապետը գրել է․
«Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից:
Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է»:
Տիգրանը Ավինյանը խոստացել է նաև, որ ավելի ուշ վերադարձած գերիների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։