Կորոնավիրուսը Հայաստանում․ 18-րդ մահը և 48 նոր դեպք
Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Այսպիսով, Հայաստանեւմ կորոնավիրուսի հետևանքով արդեն 18 մահվան դեպք է արձանագրվել։
Ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 48-ով և հասել 1159-ի։ Ապաքինվել է 358 քաղաքացի, փաստացի բուժվում նն 783-ը:
Հաաստանում արտակարգ դրություն է գործում մարտի 16–ից։ Այն հայտարարված էր մեկ ամսով։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով։ Մարտի 25–ից գործում է նաև մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում։ Տնից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և տեղաշարժի թերթիկով։ Խախտումներին հետևում է ոստիկանությունը։ Չի աշխատում ողջ հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։
Լեռնային Ղարաբաղում նոր նախագահ ընտրվեց։ Ի՞նչ սպասել նրանից