1,5 ժամ՝ սեփական ախտորոշումն իմանալու համար․ Վրաստանում գործարկվել են կորոնավիրուսի էքսպրես–թեստեր
Մարտի 26–ի առավոտյան Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 77 հաստատված դեպք։ Հիվանդներից վեցի վիճակը ծանր է, տասն ապաքինվել է։ Կարանտինի մեջ է 4,346 մարդ, հիվանդանոցներում ՝ 247 մարդ։
Մարտի 26–ից Վրաստանում սկսել են կիրառել կորոնավիրուսի հայտնաբերման էքսպրես–թեստեր, որոնք թույլ են տալիս պատասխանն իմանալ արդեն մեկ ու կես ժամից։
Առաջին փուլում կստուգվեն Մառնեուլի և Բոլնիսի քաղաքների բնակիչները, որոնք առանձնահատուկ ռիսկի գոտում են և կարանտինի մեջ են։
Թեստերի առաջին խմբաքանակը՝ 1,000 հատ, Վրաստանին նվիրել է Չինաստանը։ Մոտ օրերին ակնկալվում է ևս 215 հազար էքսպրես–թեստի առաքում, որի համար կվճարվի 1 մլն 182,500 դոլար։ Վրաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության հետ։
- Վրաստանում սկսել են էքսպրեսթեստեր օգտագործել կորոնավիրուսի հայտնաբերման համար։ Հազար թեստ է նվիրել Չինաստանը, կառավարությունը կգնի ևս 215 հազար թեստ
- Ամայացած Թբիլիսին կորոնավիրուսի համաճարակի օրերին