Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 14-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխա է տուժել
Տղայի ընտանիքը, որը բնակվում է Հայաստանի Վարդենիսի շրջանում, այսօր առավոտյան սովորականի պես դաշտ գնալիս է եղել՝ հող մշակելու։ ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որն արդեն դաշտ էր հասել։
«Դեռահասը բազում վնասվածքներով տեղափոխվել է բուժկենտրոն։ Ներկա պահին նա վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկներն ասում են, որ նրա վիճակը ծանր է։ Երեխան բեկորային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում», — հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
-
Արցախի ճանաչման մասին օրինագիծ է ներկայացվել Ֆրանսիայի խորհրդարահում
Այսօր առավոտյան այն ներկայացվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատում։ Ակնկալվում է, որ նախագիծը քննարկվելու է մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը հաղորդել է, որ 10 օր շարունակ կազմակերպությունն այս հարցի լոբբինգ էր իրականացնում, աշխատում լրագրողների և Ֆրանսիայի խորհրդարանի անդամների հետ։ Նրանց տեղեկություններ են տրամադրվել այն մասին, թե ինչ է կատարվում Արցախի և Ադրբեջանի շփման գծում սեպտեմբերի 27-ից։
«Մենք պարզաբանել ենք, որ հարցի լուծման միակ իրական քաղաքական ուղին Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից», — ասել է Դավիթ Փափազյանը։
-
Հայաստանի տարածքում ռազմական թիրախներ ոչնչացնելով՝ մենք գործել ենք միջազգային իրավունքի շրջանակում․ Ադրբեջանի նախագահի օգնական
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռային հարվածներ է հասցնում Ադրբեջանի բնակավայրերին իր տարածքից։
«Մենք չեզոքացրել ենք ռազմական թիրախները, որոնց պատճառով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այս քայլն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային օրենքներին։ Այդ օրենքների համաձայն՝ մենք իրավունք ունենք հարվածելու ռազմական թիրախների՝ անվտանգության ապահովման համար», — նշել է նա։
-
«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ բանակցային խաղաղ գործընթացը չխաթարելու համար»․ Հայաստանի նախագահ
Այս մասին Արմեն Սարգսյանը հայտարարել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։ Նա խոսել է նաև ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության մասին։ Նախագահն այս իրավիճակը վտանգավոր է համարում ոչ միայն Հարավային Կովկասի համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա ազդելու և Արցախում ռազմական գործողությունների դադարեցման համար նա միայն մեկ հնարավորություն է տեսնում՝ հակամարտությանը երրորդ, չորրորդ կողմերի ներգրավումը․
«Սակայն դա կարող է թեժացնել սրացումն, այդ պատճառով էլ Հայաստանն այս հարցում մեծ զգուշավորություն է դրսևորում»։
Արմեն Սարգսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի խիստ արձագանքի Թուրքիայի գործողություններին։ Նախագահն աբսուրդային է անվանել Անկարայի այն հայտարարությունները, որ Թուրքիան Ադրբեջանում պաշտպանում է եղբայրական երկրի էներգառեսուրսները, խողովակաշարերը․
«Եթե հայերը ցանկանային հարվածել նման ենթակառուցվածքների, ապա կանեին դա 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդներ վաստակել»։
-
Ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել ևս ութ բնակավայր․ Իլհամ Ալիև
«Խիզախ ադրբեջանական բանակն օկուպացիայից ազատագրել է Ֆիզուլիի շրջանի Գարաքոլու, Ղարադաղլը, Խաթունբուլաղ գյուղերը, Խոջավենդի շրջանի Բուլութան, Մելիքջանլի, Քեմերթյուք, Թեքե, Թագասեր գյուղերը։ Կեցցե ադրբեջանական բանակը։ Ղարաբաղն Ադրբեջան է», — գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերում։
Отважная Азербайджанская армия освободила от оккупации села Гарадаглы, Хатунбулаг, Гараколлу Физулинского района, села Булутан, Меликджанлы, Кемертюк, Теке, Тагасер Ходжавендского района. Да здравствует Азербайджанская армия! Карабах – это Азербайджан!
— Ilham Aliyev (@presidentaz) October 14, 2020
-
Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները․ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար
«1993 թ-ի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 874-րդ բանաձևը, որը կոչ է անում «Համաձայնեցված ժամանակացույցով» նախատեսված անհետաձգելի միջոցներ իրականացնել՝ ներառյալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերը դուրս բերելը։ Հայաստանը չի կատարել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները», — գրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան Թվիթերում։
❗️14 October 1993 #UNSC adopted #resolution 874 calling for implementation of urgent steps provided in “Adjusted timetable”, including withdrawal of forces from occupied territories of #Azerbaijan. #Armenia hasn’t implemented demands of UNSC resolutions.#StopArmenianAggression
— Leyla Abdullayeva (@LAbdullayevaMFA) October 14, 2020
-
«Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով գրավելու թուրք-ադրբեջանաահաբեկչական պլանը ձախողվել է»․ Հայաստանի վարչապետ
Ժողովրդին հասցեագրված իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի սահմանին հուլիսյան սրացումը ցույց է տվել ռազմական ճանապարհով հարցը լուծելու Ադրբեջանական բանակի անընդունակությունը․
«Սա ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների և, առաջին հերթին, Թուրքիայի համար:
Հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Թուրքիան մեծ թվով ահաբեկիչների և վարձկանների Սիրիայից տեղափոխեց տարածաշրջան՝ հասկանալով, որ Ադրբեջանն ի վիճակի չէ հաղթել»։
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին խոսելիս վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հրաժարվել է բանակցությունների այն բանաձևից, որն անտեսում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը․
«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը նախորդ տարիներին հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ»։
Բաքուն պահանջել է հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց,- ասել է Փաշինյանը․
«Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր»։
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ․ «Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցությունը չկայացած գաղափար է»
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ չէ Ղարաբաղի խնդրի շուրջ Բաքվի, Երևանի, Անկարայի և Մոսկվայի մասնակցությամբ քառակողմ բանակցությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի առաջարկին։
Վլադիմիր Կազիմիրովը կարծում է, որ առաջարկված ձևաչափը ոչ միայն չկայացած է, այլև խոսում է թուրքական ղեկավարության միակողմանի դիրքորոշման մասին․
«Այն, որ Թուրքիան սատարել է [քառակողմ բանակցությունների ձևաչափը], նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անաչառ համանախագահի փոխարեն Ռուսաստանը դարձնել զուտ Հայաստանի, Ղարաբաղի հայերի դաշնակից, իսկ ինքը Թուրքիան պաշտպանելու է Ադրբեջանի շահերը»։
Ըստ Կազիմիրովի՝ թուրքերն այս դեպքում մտածում են միայն իրենց մասին, այլ ոչ թե ընդհանուր տարածաշրջանի․
«Իսկ ի՞նչ կասի այդ դեպքում Իրանը, որն անհանգստացած է, այդ տարածաշրջանում է և կրում է հակամարտության ազդեցությունը»։
-
Ադրբեջանի ԶՈւ-ն հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Մարտակերտին․ Արցախի Պաշտպանության բանակ
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ հակառակորդն այդ ուղղությամբ կիրառել է նաև ռազմական ավիացիա․
«Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը»։
-
«Մենք կփրկենք Ղարաբաղի հայերին խունտայի քրեական ռեժիմից»․ Իլհամ Ալիև
«Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը թող չանհանգստանան։ Մենք նրանց կփրկենք խունտայի քրեական ռեժիմից, և նրանք կսկսեն ավելի լավ, ավելի անվտանգ ապրել, նրանց բարեկեցությունը կաճի», — հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական HaberTürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հարցազրույցի գլխավոր թեզերը կարդացեք այսօր մեր կայքում։
-
«Ռուսաստանը համաձայն չէ Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման հետ»․ Ռուսաստանի արտգործնախարար
Ռուսաստանցի լրագրողներին տված իր մեծ հարցազրույցում Սերգեյ Լավրովն ասել է․
«Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել է Թուրքիան և մի քանի անգամ արտահայտել է նախագահ Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա․ հայտարարություններն այն մասին, որ հակամարտության ռազմական լուծում կա և ընդունելի է, մենք չենք կարող կիսել»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ափսոսում է, որ Թուրքիան կարողացել է կիսել նման հայացքն իրողություններին և հաստատել է, որ սատարելու է Ադրբեջանի ձեռնարկած ցանկացած գործողությունները՝ ներառյալ ռազմականը։
-
Ղարաբաղում քաղաքական կարգավորում հնարավոր է․ ՌԴ ԱԳ նախարար
«Լեռնային Ղարաբաղում պետք է խաղաղապահներ տեղակայվեն հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման համար։
Հակամարտության կողմերը պետք է շտապ հանդիպեն զինվորականների գծով։
Ղարաբաղում քաղաքական կարգավորում հնարավոր է», — ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
-
Տերտերի շրջանն ինտենսիվ հրետակոծության տակ է․ Ադրբեջանի նախագահի օգնական
Ավելի քան 100 հրետանային հրթիռ է հարվածել Տերտեր քաղաքին և դրա գյուղերին այսօր առավոտյան,- գրում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում։
«Վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ։ Մեկը զոհվել է։ Տերտերն Ադրբեջանի «Ստալինգրադն» է՝ ընդդեմ հայկական նացիզմի», — հավելել է նա։
Armenia’s ‘commitment’ to humanitarian truce utter hypocrisy: since morning #Tartar city under heavy artillery attack. 100+ artillery missiles hit the city and its villages. 6 civilians wounded. One civilian killed. Tartar is ‘Stalingrad’ of Azerbaijan against Armenia’s nazism.
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) October 14, 2020
-
Տերտերի շրջանի հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Այսօր առավոտյան հայկական զինված ուժերն ինտենսիվ հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Տերտերի շրջանի տարածքին, հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Առավոտյան ժամը 9-ին մոտ հրետակոծության հետևանքով զոհվել է Տերտերի շրջանի Նարլի ավանի բնակիչ Ադավաթ Ախունդովը, 1969 թ․ ծ․», — ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
-
Հարված է հասցվել ևս մեկ հրթիռային համալիրի․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «08:36-ին ևս մեկ հրթիռային համալիրի ոչնչացման մասին, որը տեղակայված էր Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Ադրբեջանի օկուպացված Քելբաջարի շրջանի մերձակայքում»։
«Համալիրի հրթիռներն, ինչպես նախորդներն, ուղղված էին Գյանջային, Մինգեչաուրին և Ադրբեջանի այլ խաղաղ քաղաքներին», — ընդգծել են գերատեսչությունում։
Տարածքում, որտեղ տեղակայված էր ոչնչացված համալիրը, քաղաքացիական օբյեկտներ չկան», — ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
«Ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել է մարտական տեխնիկան, զոհեր չկան» - Հայաստանի ՊՆ
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 14-ին հարված է հասցվել Հայաստանի տարածքում տեղակայված զինտեխնիկային՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այն պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Հայաստանի պաշտպանության նաարարությունն այդ ենթադրությունն անհիմն է համարում և վերահաստատում, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ։
«Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։
Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», — ասվում է հայտարարության մեջ:
-
Մի շարք բնակավայրեր են հրետակոծվել – Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի լույս 14-ի գիշերն իրավիճակը ճակատի Աղդերե-Աղդամ և Ֆիզուլի-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններում շարունակել է լարված մնալ։
Գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհել են ադրբեջանական բանակի դիրքերը մի քանի ուղղություններով։ Ձեռնարկված միջոցների արդյունքում նրանք հետ են շպրտվել՝ կրելով կորուստներ։
Տերտերի, Աղդամի և Աղջաբեդի շրջանների տարածքներն առավոտից հրետակոծվում են։ Ադրբեջանական բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում։
Ադրբեջանական բանակի զորքերը, պահպանելով հումանիտար հրադադարի ռեժիմը, ողջ ճակատով օպերատիվ առավելություն ունեն», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
-
Գիշերը հակամարտության գոտում պահպանվել է կայուն լարվածությունը, առավոտյան շարունակվել են հրետակոծությունները
Հաղորդվում է, որ գիշերը առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Իսկ առավոտյան հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները:
«ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ», — ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ:
-
Ադրբեջանի ՊՆ․ «Չեզոքացվել են օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պատրաստվածության վիճակի բերված օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների չեզոքացման մասին։
«Հոկտեմբերի 14-ին ժամը 01:00-ին մոտ գրանցվել է Ադրբեջանի օկուպացված Քելբաջարի շրջանի սահմանամերձ գոտում մեկնարկային դիրքում մի քանի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների տեղակայում հայկական կողմից։
Այդ տարածքում տեղակայված հրթիռային համալիրներն ուղղված էին Մինգեչաուրի, Գյանջայի և Ադրբեջանի այլ քաղաքների խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ադրբեջանական բանակը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել հրթիռային հարվածի կասեցման և Գյանջայում հոկտեմբերի 11-ին Հայաստանի կողմից կատարված գործողության պես ևս մեկ ռազմական հարձակման կրկնության կանխարգելման համար։
Արդյունքում՝ որպես լեգիտիմ ռազմական թիրախ, չեզոքացվել են օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, որոնք պատրաստվածության էին բերվել կրակային հրավածներ հասցնելու համար։
Հայտարարում ենք, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ռեժիմի վրա», — ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Իրավիճակը հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի 18-րդ օրը
• Ավարտվել է հրադադարի 72 ժամը, որի մասին պայմանագիրը կողմերը կնքել էին Մոսկվայում հոկտեմբերի լույս 10-ի գիշերը։ Սակայն հրադադարը չէր պահպանվում, պայմանագրի ստորագրումից հետո բոլոր օրերին համառ մարտերը և երկու կողմից բնակավայրերի հրետակոծությունը շարունակվում էր։ Կողմերը միմյանց մեղադրում են հումանիտար դադարի խախտման համար։
• Չնայած հրադադարին՝ շարունակվող մարտերի պատճառով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեն այդպես էլ չի կարողացել կողմերի միջև զոհերի մարմինների փոխանակում իրականացնել։
• Հոկտեմբերի 13-ին շարունակվել են կողմերից ստացվել հակասական հաղորդագրություններ այն մասին, թե ով է վերահսկում Ղարաբաղի Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ Հադրութում ադրբեջանցի զինծառայողների ներկայությունն ապացուցելու համար։ Սակայն պարզվել է, որ այն արվել է քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում։
• Մարտեր Հադրութի համար․ ի՞նչ է կատարվում իրականում
• Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի համակարգող) ռուս և ամերիկացի համանախագահների հետ։ Հանդիպմանը նաև մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Մնացականյանը հայտարարել է, որ Ադրբեջանը «դիտավորյալ թիրախավորում է Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները»։
• Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի արտգործնախարարի այս հայտարարությունը։ Բաքուն կարծում է, որ Երևանը «փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի արդյունքների ամրապնդմանն ուղղված իր պրակտիկ գործողություններից»։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 13-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները