Ո՞վ է մրցակցում Հարավային Կովկասում․ Հայասատնն ու Ադրբեջա՞նը, թե՞ Պուտինն ու Էրդողանը։ Կարծիք
Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսության ծանր վիճակն ու տարածաշրջանում առաջատար լինելու համար վաղեմի մրցակցությունն այս երկրներին մղում են կտրուկ արտաքին քաղաքական գործողությունների։
Ռուսական նավթն ու գազը ոչ մեկին պետք չեն․ ինչո՞վ է դա սպառնում հարևաններին
2020 թ-ի ութ ամսում ռուսական գազի և նավթի արտահանումը կրճատվել է համապատասխանաբար 40 և 23 տոկոսով՝ 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ածխաջրածնային հումքի արտասահմանյան վաճառքները ռուսական բյուջեի հիմքերի հիմքն է։ Դրա եկամտային մասի մոտ 60 տոկոսը ձևավորվում է նավթի և գազի հաշվին։
•«[Արևմուտքը]՝ Սիրիայում իր զենքով, չի կարող խոսել Կովկասում թուրք զինվորների մասին․ Էրդողան
2020թ-ին ռուսական նավթն ու գազը կորցրել են ինչպես եվրոպական շուկաները, որտեղ դրանք դուրս են մղվում Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ կողմից, այնպես էլ շատ կարևոր թուրքական շուկան։ Այնտեղ դրանց մրցակցություն են կազմում Արաբական Էմիրություններն ու Ադրբեջանը։
Արդյունքում՝ Ռուսաստանից Թուրքիա տանող գազատարներն աշխատում են պլանավորված հզորության մեկ երրորդի չափով։
Վերջին նորությունը․ Թուրքիայի խոշորագույն նավթամշակման ձեռնարկությունը հրաժարվել է ռուսական նավթից։ Այդ գործարանի սեփականատերը SOCAR-ն է՝ Ադրբեջանի պետական նավթագազային կորպորացիան։
Մյուս գործոնների՝ նախևառաջ, Ղրիմի բռնակցման համար արդեն գործող և մալայզիական «Բոինգի» խոցման ու Նավալնու թունավորման համար նախատեսված միջազգային պատժամիջոցների հետ միասին նավթագազային եկամուտների անկումը ռուսական տնտեսությունն աղետալի դրության մեջ է գցում։
Պուտին և Էրդողան․ վաղեմի մրցակցություն
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն արդեն երկար տարիներ պայքարում են տարածաշրջանում ազդեցության համար, որը ներառում է Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը։
Մի քանի անգամ բանը հասել է ուղիղ բախումների։ Թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական գրոհիչը թուրք-սիրիական սահմանի հատվածում։ Ռուս վարձկաններն ու թուրք զինվորները մասնակցում են Լիբիայի ռազմական գործողություններին, որտեղ կռվում են հակառակ կողմերում։
Գագաթնակետը Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունն էր Ստամբուլում։
Ռուսաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացումն ու դժվարությունները, որոնք զգում է Թուրքիայի տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով, միայն սրել են այս վաղեմի մրցակցությունը։
Գազատարի վեճ
Հազիվ թե 2020 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունները կարելի է դիտարկել պակաս մասշտաբային, սակայն, ըստ էության, նույնատիպ հուլիսյան իրադարձություններից անկախ։
Այն ժամանակ շատերն ուշադրություն դարձրին, որ հայ զինվորականները կտրուկ գործողություններ ձեռնարկեցին մի հատվածում, որը հեռու էր տեղի ավանդական «թեժ» կետերից։ Սակայն այդ հատվածն առավելագույնս մոտ է Ադրբեջանն ու Թուրքիան միացնող գազատարին։
Կարծես, երկու ամիս անց Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հասկացնում է, որ լսել է նրա ուղերձը, և ահա պատասխանը։
Գինը, որը վճարում են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները երկու ավտորիտար առաջնորդների այս մրցակցության համար, հաշվի չի առնվում։