Հայ առաքելական եկեղեցին ապրիլի
12–ին առաջին ագնամ
առանց հավատացյալների է անցկացրել իր գլխավոր տոներից մեկը՝ Քրիստոսի Հարությունը։
Այս մասին որոշումը կայացրել էր Եպիսկոպոսական ժողովն՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ,
երկրում գործող արտակարգ դրության պատճառով։ Այն հայտարարվել է մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը կորոնավիրուսի
համաճարակի պատճառով։
Սակայն եկեղեցական արարողակարգը տոնի առթիվ հեռարձակվում էր ուղիղ եթերում, ինչպես և նախորդ տարիներին։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պատարագի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի՝ ողջ ախարհում տարածված համավարակը մարդկությանը, հատկապես՝ մարդկայնությանն ուղղված մարտահրավեր է, սակայն պետք է հավատալ, որ աշխարհը կհաղթահարի այս փորձությունը։
Ապրիլի 12–ին Հայաստանում հաստատվել է վարակման 1013 դեպք։ Ապաքինվել է 197 հիվանդ, բուժումը շարունակում է 803 մարդ։ Մահվան դեպքերը 13–ն են։ Բացասական թեստերը՝ 7164։
Հավատացյալներն այս անգամ Զատիկը նշեցին միայն տանն՝ ավանդական ածիկով, Զատկի ներկած հավկիթներով, չամչով «քաղցր» փլավով և գինով։
Ահա լուսանկարներ, թե ինչպես է Զատկի տոնին պատրաստվել լուսանկարիչ Լիլիան Գալստյանը։
Եկեղեցին բացատրում է, որ ձվերը պետք է ներկվեն կարմիր՝ Քրիստոսի արյան գույնով, որը եկավ փրկելու մարդկությանըԱվանդական սեղան, որը բացում են Զատկի օրը հավատցյալները Հայաստանում