Կորոնավիրուս, նորություններ։ Կորոնավիրուսը Կովկասում: Հայաստանում 19 մահ մեկ օրում, 517 նոր դեպք
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 517 248 11 Հիվանդներ 10 009 5 494 794 Նոր մահեր +19 0 0 Մահեր 158 63 12 Առողջացել են 3 427 3 428 624 -
Հայաստանում 19 մահ մեկ օրում, 517 նոր դեպք, սակայն խիստ սահմանափակումներ դեռ չեն սպասվում
Համավարակի սկզբից ի վեր մահացել է 158 մարդ։
Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է ընդամենը 25 պացիենտ, իսկ վարակվածների թիվն ավելացել է 517-ով։
Մինչ դեռ, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերադարձ խիստ սահմանափակումներին չի սպասվում՝ քանի դեռ դա հնարավոր է։
Վարչապետն ինքն էլ է վարակվել կորոնավիրուսով, դրա մասին նա հայտնել է հունիսի 1-ին՝ իր խննդյան օրը, ֆեյսբուքի իր էջում։ Սակայն Փաշինյանը թեթև է տանում հիվանդությունը և շարունակում է աշխատել սովորական ռիթմով։
Հայաստանի՝ կորոնավիրուսով վարակված վարչապետը ճեպազրույցի է մասնակցել
-
Հայաստանում ութ մահ մեկ օրում, վարակվել է վարչապետը
Հայաստանում արդեն 139 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Վերջին մեկ օրվա ընթացքում հասատվել է վարակման 120 նոր դեպք։
Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 9402, որոնցից 3402-ն առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցներից։
Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները Հայաստանում
Արտակարգ դրությունը շարունակում է գործել Հայաստանում մինչև հունիսի 13–ը։
Սակայն արդեն չեղարկվել են տեղաշարժի սահմանափակումներն ու բացվել գրեթե բոլոր ձեռնարկությունները, նաև խանութները, վարսավիրանոցները, թանգարանները։
Մայիսի 18–ից թույլատրված է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Բոլոր ուղևորները պետք է տրանսպորտից օգտվեն դիմակներով։
-
Թբիլիսիի կենտրոնում նոր վարակի օջախ՝ Սաբութալո թաղամասում
11 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 794։
624 մարդ արդեն առողջացել է, 12 հիվանդ՝ մահացել:
Ավելի քան մեկ շաբաթ Վրաստանում պահպանվում էրնոր դեպքերի գրանցման նվազագույն ցուցանիշ, բայց վերջին երկու օրվա ընթացքում միանգամից ավելացվել է 37 դեպք:
Մայիսի սկզբից գործնականում վարակը հայտնաբերվել է տարբեր օջախներում՝ կլաստերներում, ինչպես դրանք անվանվում են Վրաստանում:
Առաջին անգամ երկար ժամանակ տևած դադարից հետո՝ մայիսի 31-ին հայտնաբերվեց նոր կլաստեր Սաբուրթալո թաղամասում՝ Թբիլիսիի կենտրոնում: Այժմ ընդհանուր առմամբ արդեն գրանցվել է 23 դեպք:
Վրաստանում արտակարգ դրությունը տևեց ավելի քան երկու ամիս և չեղարկվեց մայիսի 23-ից: Բոլոր բիզնեսներն արդեն աշխատում են, նաև տրանսպորտը՝ բնակավայրերի ներսում։ Հունիսի 8-ից գնացքներն էլ կսկսեն աշխատել, կվերականգնվի միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը: Հուլիսի 1-ից Վրաստանը մտադիր է մասնակի բացել սահմանները որոշ երկրների զբոսաշրջիկների համար:
-
Հայաստանը գերազանցել է Իրանն ու Ֆրանսիան և հավասարվել Ռուսաստանին
Եվս յոթ մարդ է մահացել մեկ օրում, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 127։
251 նոր դեպք է հայտնաբերվել մեկ օրում, ընդհանուր 8 927 մարդ է վարակվել համաճարակի սկզբից։
3 317 պացիենտ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ իրավիճակը վատթարացել է․
«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին»։
Նրա խոսքով, իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է։
Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
-
«Վարակից մահացողների իրական թվերը սարսափեցնող են». Դաղստանի խորհրդարանի պատգամավոր: Հանրապետությունում դեղորայքի սուր պակաս կա
Պաշտոնական տեղեկություններով՝ Դաղստանում հայտնաբերվել է վարակի 3855 դեպք, նրանցից 65 մարդ մահացել է: Բայց այդ թվերը ակնհայտ կեղծ են:
Պաշտոնական տեղեկությամբ՝ համաճարակի մեկնարկից ի վեր 800 մարդ մահացել է թոքաբորբից, այդ հիվանդությունից այդպիսի մահացություն հանրապետությունում երբեք չի եղել: Բժիշկները և ակտիվիստները ասում են, որ մահացածների իրական թիվը շատ ավելին է, և խոսքը հազարների մասին է:
Վիճակագրության նվազեցումը, իր հերթին, հանգեցրեց դեղորայքի աղետալի պակասի, որը բաժանում են Մոսկվայից՝ ելնելով հիվանդացության և մահացության պաշտոնական վիճակագրությունից:
Հուսահատ տեսանյութ է հրապարակել Դաղստանի խորհրդարանի պատգամավոր Ֆերզիլահ Իսլամովը: Այդ տեսանյութում նա ասում է, որ բժշկության մակարդակը Դաղստանում այնքան ցածր է, որ ինքը նախընտրել է թոքաբորբով հիվանդ իր մորը տանել Ստավրոպոլում բուժվելու: «Իրական թվերը (վարակից մահացողների) սարսափեցնող են: Կոռուպցիան և հովանավորչությունը բժշկության մակարդակը դարձրել են անընդունելի: Ի՞նչ անի հասարակ մարդը, որը չունի կապեր և հնարավորություններ այլ վայրերում բուժվելու»:
Կորոնավիրուսի տարօրինակ վիճակագրություն Ռուսաստանում․ շատ լավ բժշկությո՞ւն, թե՞ Պուտինն ուզում է իշխանության մնալ
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը