Կարծիք․ յոթ բան, որ զարմացնում է Վիլնյուսում
Թեյի սունկ․ հին ծանոթը՝ նոր «հանդերձանքով»
Վիլնյուսի սուպերմարկետներում վառ գույնի պիտակներով շշերով կոմբուչա անվամբ թթվաշ ըմպելիք է վաճառվում․ թեյի սնկի ոչ ալկոհոլային «թուրմ» է։ Այս խորհրդավոր կիսաբույս- կիսաէակը ժամանակին առկա էր ամեն երկրորդ խորհրդային խոհանոցում։ Թեյի սունկն «ապրում էր» ապակե տարայում և արտաքուստ հիշեցնում էր հսկա տափակ լորձնէակի։ Սունկը ջուրը վերածում էր կվասի և լիմոնադի միջև ընկած մի ըմպելիքի։
Բաքվում 80-ականների վերջին ծնված սերունդն այս ըմպելիքն արդեն չի հիշում, իսկ Լիտվայում այն արտադրական եղանակով են պատրաստում։
Ուժուպիս հանրապետություն, կամ վիլնյուսյան Մոնմարտր
Սուրբ Աննայի եկեղեցին անցնում ես, հատում Վիլենկա գետի կամուրջն ու հայտնվում «Ուժուպիս հանրապետությունում»։
Դա առանձնացած թաղամաս է, որտեղ բնակվում են նկարիչններն ու բոհեմի մյուս ներկայացուցիչները։ Յուրօրինակ վիլնյուսյան Մոնմարտր։
1997թ-ին տեղի բնակիչներն Ուժուպիսն առանձին հանրապետություն են կատակով հռչակել, որն ունի իր դրոշը, նախագահն ու սահմանադրությունը, որում ասվում է, որ «յուրաքանչյուր ոք երջանիկ լինելու իրավունք ունի»։
Invalid slider ID or alias.
Այստեղ գլխավոր հրապարակում հրեշտակի արձան է տեղադրված, ցանկացած կամարի տակով անցնելիս կարելի է հայտնվել Հրաշքների երկրում կամ Անդրհայելային աշխարհում, իսկ տարաբնույթ տաղավարներում շամանական ամուլետ, հին գրքեր կամ կանեփից պատրաստված ապրանք գնել։ Սա այն չէ, ինչ մտածեցիք․ կանեփը տվյալ դեպքում գյուղատնտեսական է, որից պարան և յուղ են պատրաստում։ Ընդ որում, այն կանեփը, որի մասին մտածեցիք, Վիլնյուսում նույնպես հեշտ է գտնել, երբեմն էլ դրա հոտը կարելի է հստակ զգալ փողոցում։
Տիբեթյան պուրակ
Թվում է, թե ի՞նչ գործ ունի մերձբալթյան պետությունը արևելաասիական իրարանցումից։ Սակայն Լիտվան ակտիվորեն պաշտպանում է Տիբեթին Չինաստանից անկախանալու համար մղվող նրա պայքարում։ Հետևաբար, Չինաստանի հետ նրա հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն։
Ի նշան համերաշխության 2010թ-ին Վիլնյուսում բացվեց «Տիբեթյան պուրակը»։ Դրա կենտրոնում խճանկարային մանդալա է, որն իր այցերից մեկի ժամանակ օծել է հենց Դալայ Լաման։
Invalid slider ID or alias.
«Ետնախորշերի երաժշտությունը»
Վիլնյուսի երկաթուղային կայարանում երբեմն համերգներ են անցկացվում։ Դեկտեմբերի վերջին, օրինակ, այստեղ բաց երկնքի տակ ելույթ էր ունենում ուկրաինացի երգչուհի Լունան։ Տասն աստիճան ցուրտ, գլինթվեյնի հսկայական հերթ և սիրո մասին թախծոտ երգեր։ Ռոմանտիկա։
Պակաս ազդեցիկ չէ էլեկտրոնային երաժշտությունը՝ պանրի ու երշիկի վաճառասեղանների միջավայրում, փակ շուկայում, որը կայարանից մի փոքր ներքև է։
Այս ամենը մերձկայարանային թաղամասի «կուլտուրականացման» ծրագրի մի մաս է։ Քաղաքային իշխանություններն այդպիսով փորձում են դուրս հանել «ետնախորշային ոգին», որը բնորոշ է շատ քաղաքների այսպիսի թաղամասերին։
Ուտելի օդապարիկ և բազուկի հաց
Հենց այստեղ՝ շուկայում, կարելի է փորձել Լիտվայի գլխավոր ազգային ուտեստը՝ ցեպելինը։ Այն նման է եփած կարտոֆիլից պատրաստված կարկանդակների՝ լցոնված աղացած մսով։ Դրանք ցեպելին են կոչվել ի պատիվ գերմանական օդապարիկների (Zeppelin), որոնց նման են։
Վիլնյուսում հացաբուլկեղենը հիասքանչ է․ հացի հազար ու մի տեսակ կա՝ ներառյալ, օրինակ, բազուկի հացն ու զեյթունի ձեթով ու սխտորով բագետները։
Միջնադարյան խավար
Վիլնյուսը միջնադարյան քաղաք է, և որոշ հին փողոցներ մինչև այսօր պահպանել են այդ մթնոլորտը։ Կոր և մռայլ, գրեթե խուլ պատերով շրջապատված, դրանք այնպիսի զգացողություն են առաջացնում, որ հիմա դեռ 13-րդ դարն է, և անկյունից ձեզ կմոտենա գիշերային պահակն ու կհետաքրքրվի, թե ինչ եք այդտեղ կորցրել։
Այդ ամենն ավելի շատ է զարմացնում, եթե հիշենք, որ Բաքվում քաղաքային իշխանությունները ոչնչացնում են ամեն հին բան՝ տների խունացած քարերը փայլեցնում և լուսավորում են։ Ուրվականներին հետաքրքրող բան չի մնում։
Invalid slider ID or alias.
One բուլկի
— Please, one coffee and one… (ինչպե՞ս էին սրան ասում անգլերեն)
— One coffee և one բուլկի՞, – ծիծաղում է բարիստան։
Խորհրդային միության փլուզումից երեսուն տարի անց Լիտվայում ռուսաց լեզուն դեռ օգտագործվում է։ Ինչպես և Ադրբեջանում։ Սակայն մեզ մոտ կարծիք կա, որ մերձբալթյան երկրներում ռուսերեն ոչ ոք հետդ նույնիսկ փողով չի խոսի։ Այդպես չէ։ 90% դեպքերում ռուսախոսին կհասկանան և կպատասխանեն։
— Սյո, , one coffеe և оne բուլկի, խնդրում եմ։