Ինչպիսի՞ն էր Ձեր կյանքի ամենահիշված Նոր տարին
Զրուցակիցների մեծ մասն ամենից լավ հիշում է այն տոները, որոնք կապված են երեխաների, թոռների ծնունդի կամ սեփական ամուսնության հետ: Բայց ոչ միայն. ահա որոշ մեջբերումներ.
— 25 տարի առաջ տղա ունեցա, և մեզ հիվանդանոցից դուրս գրեցին դեկտեմբերի 31-ին: Իհարկե, այդ Նոր տարին ամենահիշվածն է ինձ համար:
— Ես գիտեմ, որ ամենանշանավոր տարին իմ կյանքում 2016-ն է լինեու: Ես արդեն ստացել եմ իմ լավագուն նվերը՝ սիրելի ընկերուհուս:
— Իմ ամենալավ Նոր տարին երկու տարի առաջ էր, երբ վերջապես տղաս տուն վերադարձավ արտասահմանից, որտեղ երկար տարիներ աշխատում էր:
— 64 թվականին համալսարան ընդունվեցի, այդ տարվա տոնական օրերն ամենահշվածն են:
— Ամեն Նոր տարի մանկության տարիներին առանձնահատուկ էր, քանի որ մանուկ հասակում ամեն ինչն է առանձնահատուկ: