Թբիլիսիում սպանվել է Feedc-ի հիմնադիր Նիկա Կվարացխելիան
Feedc առցանց հարթակի հիմնադիր Նիկա Կվարացխելիան սպանվել է Թբիլիսիում սեպտեմբերի 16-ին, քաղաքի կենտրոնի շենքերից մեկի մոտ, որտեղ բնակարան էր վարձակալում։ Նրա վրա կրակել են ութ անգամ՝ կրծքին, մեջքին և ազդրերին, բժիշկները չեն կարողացել փրկել նրան։
Սպանության շարժառիթը դեռ հայտնի չէ։ Ըստ տարածված լուրերի՝ կրակոցներին նախորդել է Կվարացխելիայի լարված զրույցը դեռևս անհայտ մարդու հետ։
Նիկա Կվարացխելիան վրացի ազդեցիկ «օրենքով գող» Գիա Կվարացխելիայի որդին է։ Սակայն «սև աշխարհի» հետ նրա կապը կտրականապես հերքում են մահացածի ազգականներն ու ծանոթները։
Նիկոլոզ Կվարացխելիա
Կվարացխելիան ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետ էր, նա ստեղծել է Feedc հարթակը, որը հասանելի է դարձնում տարբեր տեղեկություններ։ Այնտեղ հնարավորություն կա տարբեր ալիքներ դիտելու, կրթական ծրագրերի մասակցելու և այլն։
Այս նախագծով Նիկա Կվարացխելիան հայտնվել է Forbes-ի մինչև 30 տարեկան տաղանդավոր անձանց ցանկում։ Ինչպես գրում է bm.ge-ն, Feedc-ն արդեն ավելի քան 250 000 ակտիվ օգտատեր ունի։ Alexa.com-ի տվյալներով՝ նա 20-րդ տեղն է զբաղեցնում Վրաստանում համացանում այսպես կոչված «թրաֆիկի» ցուցանիշով՝ բոլոր կայքերի համեմատությամբ, այդ թվում՝ Facebook-ի և Google-ի։
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 և 236 հոդվածներով, որոնք ենթադրում են մահափորձ և հրազենի ապօրինի գնում, պահպանում և կրում։