Թբիլիսիում կրակել են ընդդիմադիրի վրա
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Վրաստանի եվրաինտեգրացիայի հարցերով նախկին պետական նախարար Ալեքսի Պետրիաշվիլիի վիճակը, ում վրա այսօր կրակել են անհայտ անձինք, բժիշկները գնահատում են որպես կայուն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի Սաբուրթալինի գերեզմանատան տարածքում, երբ Պետրիաշվիլին այցելել է իր ընկեր վրացի պատգամավոր Լևան Միքելաձեի գերեզմանը:
Անհայտ անձինք հարձակվել են Ալեքսի Պետրիաշվիլիի վրա, ծեծի ենթարկել, հետո կրակել ոտքերին. գնդակը նաև վնասել է մեջքի հատվածը: Բժիշկները Պետրիաշվիլիի վիճակը գնահատում են որպես կայուն:
Ըստ նախնական տեղեկատվության, հարձակման պահին Պետրիաշվիլին եղել է իր երեք ընկերների հետ:
Հարուցվել է քրեական գործ: