Դաջվածք անել ու ոչ մի բանի համար չափսոսել
Կարևոր և հակիրճ առաջարկություններ դաջվածքի վարպետ Դեվիդ Կոտեից (David Côté), ով աշխատում է Մոնրեալում: Աղբյուր՝ BuzzFeed
1. Չափսերն իրոք նշանակություն ունեն
Եթե բարդ նկարով կամ մանրակրկիտ նկարած դետալներով դաջվածք եք ուզում, պետք է այն ավելի խոշոր անել, քան ի սկզբանե մտածված էր:
• 2 րոպեանոց տեսանյութ այն մասին, ինչպես են դաջվածք անում Բաքվում
2. Ձեր մարմնի վրա հատուկ տեղեր կան
Մի քանի տեղեր կան, որտեղ դաջվածքն ավելի երկար է լավանում կամ ավելի շուտ է գույնը գցում: Օրինակ.
Ականջի վրա կամ դրա շուրջը
Դաստակին
Ոտքի տակ
Մատի վրա
3. Որքան հետաքրքիր տեսք ունեն սպիտակ դաջվածքները, այնքան դրանք անկանխատեսելի են

Առաջինը, որովհետև սպիտակ գույնը ամենից արագ է լուծվում, երկրորդը, այն, ըստ ամենայնի, փոխելու է գույնը՝ դառնալու է մոխրագույն կամ բեժ՝ կախված ձեր անձնական պիգմենտի հատկություններից:
4. Ակվարելային դաջվածքները շատ լավն են: Կարևորը ճիշտ անելն է:

5. Սև դաջվածքներ՝ հրաշալի, բայց ցավոտ

«Սրանք ամենաշատն եմ հավանում, — ասում է Կոտեն: — Եթե ճիշտ անել, դրանք ամենաերկարն են պահպանվում: Բայց դաջելն ավելի ցավոտ է»:
6. Կարևոր չէ, թե ինչ դաջվածք կընտրեք, կարևորը ճիշտ վարպետ ընտրելն է:
Դաջվածքը ողջ կյանքի համար է, այդ պատճառով էլ պետք է այն ճիշտ անել: Պետք է գտնել վարպետի, ով կիրագործի ամենաանսպասելի ցանկությունները: Պետք է իմանալ նաև, որ դա էժան հաճույք չէ:
Կովկասում դաջվածքների սիրահարները պահպանողական են: Մենք մտանք թբիլիսյան սրահներից մեկն ու հարցրինք մասնագետին՝ որ դաջվածքներն են ամենապահանջվածը:
Արծիվները Գանգերը Կմախքները
Անծանոթուհին

Եթե խոսքը գնում է սև դաջվածքների մասին, ապա վրացիները թրենդի մեջ են:

Սա էլ սև դաջվածք է՝ տարբերակ աղջիկների համար