Գործազրկությունն ու աղքատությունը Հայաստանի բնակչությանն առավել հուզող խնդիրներն են
Լուսանկարը՝ Լուսի Սարգսյան, JAMnews
Գործազրկությունն ու աղքատությունը հայաստանցիներին առավել հուզող հարցերից են.
- 36 տոկոսը ամենակարևոր խնդիրն է համարում գործազրկությունը,
- 17 տոկոսը՝ աղքատությունը:
Այդուհանդերձ մարդկանց երջանկության միջին ինքնագնահատականը ցածր չէ, այն կազմում է 6.8՝ 10 հնարավորից. այսպիսի տվյալներ է ներկայացրել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC):
Կազմակերպության անցկացրած հարցման արդյունքներով, հանրային հաստատություններից Հայաստանի բնակիչներն առավել շատ վստահում են բանակին (77 տոկոսը լիովին է վստահում զինված ուժերին) և եկեղեցուն (74 տոկոսը):
Նույն հետազոտության տվյալներով,
- հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին,
- 77 տոկոսի կարծիքով՝ այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով:
Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1648 տնտեսություն: