Բուժաշխատողների օրվա կապակցությամբ Հայաստանի առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող անձնակազմին
Հունիսի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 560–ով և դարձել 20268:
Մահացել է ևս 18 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 350-ի։
Առողջացել է ևս 148 պացինետ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 9002։ 10 802-ը շարունակում են բուժում ստանալ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 95 754 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 968:
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
- Թբիլիսի․ հին տրանսպորտ՝ նոր կանոններով։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Շնորհավորելով գործընկերներին, նա նշել է, որ տոնական օրն էլ բուժաշխատողների մեծ մասը կանցկացնի պացիենտների կողքին․
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն` առաջնագծում․․․
Շուրջ 4 ամիս է, ինչ առողջապահական համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին: Ես վստահ եմ` մենք հաջողելու ենք և մի օր հետհայացք ենք նետելու այս օրերին, որպես պարտված մի մարտահրավերի:
Ձեզնից շատերը հիվանդացել են, սակայն դա էլ չի կանգնեցրել ձեզ. վերադարձել եք աշխատանքի` ավելի մարտունակ: Ցավոք, նաև ունեցել ենք կորուստ:
Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ շրջում բաժանմունքներով, կատարում իրենց աշխատանքը` հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց պահպանելով երեք պարզ կանոն. պարբերաբար կախտահանեն ձեռքերը, կկրեն դիմակ և կպահպանեն սոցիալական հեռավորություն:
Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ նույնիսկ բառերն ավելորդ են: Կրկին ու կրկին շնորհակալ ենք»: