Բլոգեր Մեհման Հուսեյնովը, որը երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել զրպարտության մեղադրանքով, ազատ է արձակվել մարտի 2-ին։
26-ամյա Մեհման Հուսեյնովը վիդեոբլոգեր է, որն ակտիվորեն քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին։ 2017թ-ի մարտին նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման ոստիկանի հասցեին զրպարտության մեղադրանքով: Մեհմանն ասել էր, որ ոստիկանական բաժանմունքում կտտանքների ենթարկվել։ Միջազգային կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ էին ճանաչել։
2018թ-ի դեկտեմբերի վերջին, երբ նրա ազատազրկման ժամկետին մի քանի ամիս էր մնում, Մեհմանին մեղադրեցին արդարադատության լեյտենանտի ծեծելու համար` նրան նոր պատիժ էր սպառնում։ Որպես բողոքի նշան բլոգերը հացադուլ հայտարարեց, որին միացան բազմաթիվ քաղբանտարկյալներ և ընդդիմադիր ակտիվիստներ։ Գործը մեծ հնչեղություն ստացավ և նույնիսկ ընդդիմության ցույցի առիթ դարձավ։
Գաղութից դուրս գալուց հետո Մեհման Հուսեյնովը միանգամից գնաց մոր գերեզման, որը մահացել էր, մինչ նա բանտում էր, փոխանցում է Turan-ը։
Այնտեղից նա ուղևորվեց լրագրող Էլմար Հուսեյնովի հիշատակման ակցիային։ Լրագրողը սպանվել էր 14 տարի առաջ։ Սպնությունն այդպես էլ չի բացահայտվել։
Մեհման Հուսեյնովը հիշեցրել էր, որ 2017թ-ին կալանավորել էր այն բանից հետո, երբ ելույթ էր ունեցել Հուսեյնովի գերեզմանի մոտ և ասել, որ «շարունակելու է ազատ լրագրության ուղին, ինչպես Էլմարը»։