Թբիլիսիում 32 հեծանվային կայանատեղի և 2 հեծանվուղի կկառուցվի
Թբիլիսիի քաղաքապետարանը 50 հազար լարի է տրամադրել հեծանվային կայանատեղիների մոնտաժման համար՝ համապատասխան տենդեր հայտարարելով մայիսի 10-ին: Նախագծի համաձայն՝ 32 հեծանվային կայանատեղիները, որոնք զինված են հատուկ սարքերով, պետք է հայտնվեն վրացական մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:
Մինչև 2017 ավարտը Թբիլիսիում պետք է ավարտվի երկու հեծանվուղիների կառուցումը: Առաջինը՝ 8կմ երկարությամբ, անցնելու է Դեդ-էնի այգուց մինչև Վախուշտիի կամուրջ՝ աջ հատվածով, իսկ այնտեղից հակառակ ուղղությամբ մինչև նույն այգի՝ ձախ հատվածով: Ավելի կարճ հեծանվուղին՝ 1,կմ երկարությամբ, անցնելու է Դիգոմիով՝ Մարիան ցարի փողոցով:
Նշված հատվածներում հեծանվուղիներն անցնելու են մայթով: Դրա համար պետք է կարգավորել դրենաժը, ջրահեռացման լյուկերը, լուսաֆորներ տեղադրել, թեքահարթակներ կառուցել և ասֆալտապատել:
Այլ հեծանվուղիների կառուցում քաղաքապետարանի պլաններում չկա: Քաղաքապետարանում հայտարարվել է, որ պահանջ լինելու դեպքում կդիտարկվեն մայրաքաղաքի նաև այլ վայրերում հեծանվուղիների կառուցման հարցը:
Նախագիծը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ միասին իրականացնում է երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունը: