ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
ԱՄՆ նախագահը մայիսի 8-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
«Պատիվ ունեի այսօր Սպիտակ տանը ողջունելու Գիորգի Կվիրիկաշվիլիին փոխնախագահ Մայք Փենսի հետ», — գրել է Թրամփը Twitter-ում:
Honored to welcome Georgia Prime Minister, Giorgi Kvirikashvili to the @WhiteHouse today with @VP Mike Pence. https://t.co/EAPvsrbrUO pic.twitter.com/FnKkuWLFDp
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 8, 2017
Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ զրույցը կայացել է նախագահի աշխատանքային կաբինետում: Հանդիպման ընթացքում Թրամփն ընդգծել է, որ Վրաստանն ԱՄՆ համար կարևոր երկիր է, որի հետ ռազմավարական հարաբերություններ և գործընկերային կապեր են հաստատվել:
«Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների կարևոր հարցեր և ապագա համատեղ ծրագրեր: Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը հրավիրել է ԱՄՆ նախագահին Վրաստան այցելել նրա համար հարմար ժամանակ», — ասված է Վրաստանի կառավարության վարչակազմի պաշտոնական հայտարարությունում:
Հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նույնպես գրառում է արել Twitter-ում. «ԱՄՆ նախագահը ողջունել է Վրաստանի վարչապետին, և հերթական անգամ հաստատել Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարմությունը», — հայտարարել է նա:
Along with @POTUS, thanked PM @KvirikashviliGi for 872 Georgians fighting w/ NATO in Afghanistan. pic.twitter.com/ucaDoNnyVa
— Vice President Pence (@VP) May 8, 2017