Թբիլիսիում, 2016թ-ի մարտին լյարդի փոխպատվաստումից հետո մարդկանց մահվան գործով կալանավորվել է «Լանցետ» բժշկական կլինիկայի տնօրեն Ֆարմանա Ջեյրանլին:
Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է այն բանի համար, որ նա խաբեությամբ հիվանդներից խոշոր գումար է կորզել և թաքցրել նրանցից տեղեկատվությունն այն հանգամանքների մասին, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի կամ առողջության համար:
«Լանցետ» կլինիկայով Վրաստանի դատախազությունը սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ 2016թ-ի մարտին այստեղ կատարված լյարդի փոխպատվաստումից հետո մահացել է Վրաստանի երկու քաղաքացի:
Ինչպես պարզվել է, կլինիկան նրանց սխալ տեղեկատվություն է ներկայացրել: Տնօրենը 2016թ-ին Ադրբեջանից փոխպատվաստման մասնագետ վիրաբույժի է հրավիրել, որը վրացական արտոնագիր չի ունեցել ոչ մի բժշկական մասնագիտացման համար, ինչը հակասում է Վրաստանի օրենսդրությանը:
«Լանցետ» կլինիկան ակտիվ գովազդվում էր և սոցցանցերում, և հեռուստատեսությամբ, որտեղ ասվում էր, որ կլինիկայում աշխատում է Թուրքիայից հրավիրված հայտնի փոխպատվաստող, որն անվճար խորհրդատվություններ է անցկացնում:
Խորհրդատվության համար կլինիկա էր դիմել Վրաստանի երկու քաղաքացի:
Նրանց ասել են, որ անհրաժեշտ է լյարդի անհետաձգելի փոխպատվաստում, որն արժե 40 հազար դոլար, և վիրահատությունը կատարելու է մասնագետների խումբը, որոնք բազմիցս հաջող կերպով լյարդ են արել են դա:
Երկու հիվանդներն էլ գումարը վարկով են վերցրել: Նրանց վիրահատել են 2016թ-ի մարտի 3-ին և 8-ին: Երկուսն էլ մեկ շաբաթ անց մահացել են:
«Վիրահատությունից առաջ «Լանցետ» ԲԲԸ տնօրեն Ֆ.Դ.-ն պարտավոր էր հիվանդներին, դոնորներին և նրանց ընտանիքի անդամներին տեղեկատվություն տրամադրել այն վտանգների մասին, որոնք կապված են լյարդի փոխպատվաստման հետ, ինչպես նաև տվյալներ տրամադրել Փոխպատվաստման խորհրդին և վիրահատություն անցկացնելու համար համաձայնություն ստանալ, ինչը նա չի արել», — ասված է դատախազության հայտարարությունում:
Քրեական գործ է հարուցվել «խոշոր չափի խարդախություն» և «մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող հանգամանքների մասին տեղեկատվության չտրամադրում կամ կեղծում», ինչը պատժվում է 6-9 տարվա ազատազրկմամբ: