Քեզ հանցագործ զգա
Ի՞նչ է պատկերված տեսանյութում: Երիտասարդ ակտիվիստների հանրահավա՞ք: Ոչ, պարզապես երիտասարդությունը ցանկացել է ամռանը ֆլեշմոբի նման մի բան անցկացնել՝ Բաքվի կենտրոնական փողոցներում միմյանց վրա ջուր լցնելով: Սակայն կազմակերպիչները հաշվի չէին առել տեղի ոստիկանության անառողջ ուշադրությունը մարդկային կուտակումների հանդեպ՝ 150 մարդ էր հավաքվել: Կարգուկանոնի փայլուն պահապանները թույլ չտվեցին չարտոնված ակցիա անցկացնել, իսկ այն խախտողները «ջրամարտի» փոխարեն ադրենալինի հզոր չափաբաժին ստացան: Կազմակերպիչները հայտնվեցին ոստիկանության 9-րդ բաժանմունքում, որտեղ բացատրություն տվեցին, որ ոչ մի վտանգավոր բան չէին նախատեսում, սելֆի արեցին և ցրվեցին տներով:
Հետո ֆեյսբուքյան էջում փորձեցին կրկնել ակցիան, այս անգամ՝ առավոտ շուտ մետրոյի «Սախիլ» կայարանի մոտ գտնվող այգում, քանի որ, ինչպես բացատրեցին, այդ վայրում և այդ ժամին ոստիկանները քիչ են: Սակայն ոստիկաններին կրկին հանդիպելու ցանկություն ունեցողներ այլևս չկային: Ընդամենը 15 մարդ էր եկել:
Հրապարակվել է 22.09.2016