Փոխհրաձգություն հայ–ադրբեջանական սահմանին․ կան զոհեր։ Թարմացում
Թարմացում
14:35
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան զոհեր և վիրավորներ։
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»։
Հայ–ադրբեջանական սահմանին զորքերի շփման գծում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Դեռևս հստակ հայտնի չէ, թե ով է առաջինը կրակ բացել, և որքան մարդ է տուժել․ Հայաստանից և Ադրբեջանից ստացվող տեղեկությունները հակասում են մեկը մյուսին։
Միջադեպը տեղի է ունեցել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի միջև ընկած սահմանի հատվածում։
Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունը՝ Ղարաբաղյան պատերազմը, տեղի է ունեցել 1991-1994թթ-ին։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորգրմամբ, սակայն շփման գծում կրակոցները ժամանակ առ ժամանակ վերսկսվում են։ Հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, որը չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։
Վերջին լայնածավալ ռազմական գործողությունները՝ այսպես կոչված Ապրիլյան պատերազմը, կամ «չորսօրյա պատերազմը», տեղի է ունեցել 2016-ի ապրիլին։ Դրա հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ երկու կողմից։
Տեղեկություններ Բաքվից
Ըստ Ադրբեջանի սահմանային ծառայության հաղորդագրության՝ փետրվարի 24–ի առավոտյան հայկական կողմը փորձել է դիվերսիա կազմակեպել՝ օգտագործելով ականանետներ և այլ խոշոր տրամաչափի զենք։ Ադրբեջանական բանակը պատասխան կրակ է բացել։
Արդյունքում՝ զոհվել է մեկ հայ զինծառայող, ևս մեկը ծանր վիրավոր է։ Զոհվել է նաև ադրբեջանցի սահմանապահ զինվոր Իբրահիմ Վելիևը, փոխանցում է Report–ը։
Տեղեկություններ Երևանից
Այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը փետրվարի 23–ին գնդակոծել են հայկական բանակի դիրքերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-ի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է», – գրել է Հովհաննիսյանը։
• Հայաստանի վարչապետ․ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանին տարածքներ զիջել և զոհաբերել անվտանգությունը