Տոնել լուռ
Ամեն Նոր տարի Վրաստանում պիրոտեխնիկայից տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստանում: Սակայն միայն 2015թ.-ի վեջին հասարակությանը լրջորեն սկսեց անհանստացնել պիրոտեխնիկան ամբողջությամբ արգելելու հարցը:
Վերջին կաթիլն այն եղավ, երբ թբիլիսցի մի խուլիգան (չափահաս) պայթուցիկ գցեց միկրոավտոբուսներից մեկի սրահ: Արդյունքում, վարորդի աչքը կուրացավ: Հասարակությունը վրդովվեց, համացանցում ստորագրահավաք կազմակերպվեց արգելքի վերաբերյալ, որը հազարավոր մարդիկ ստորագրեցին:
Պայթուցիկներն ու հրավառությունը, որոնք ողողում են շուկան դեկտեմբերի սկզբից և դիրքերը չեն զիջում մինչև փետրվար, գրոշներ արժեն և կարելի է գնել 20 թեթրիով (տասը ցենտից պակաս): Այդ հասանելիությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Վրաստանում էժան պիրոտեխնիկա գնողները 7-15 տարեկան երեխաներն են: Այդ պատճառով էլ պայթուցիկները պայթում են ամենուրեք, այդ թվում՝ մանկակական հրապարակներում ու դպրոցական դասարաններում:
Տոն օրերին շտապօգնության 112 թեժ գիծ հազարավոր զանգեր են ստացվում: Նախորդ Ամանորի գիշերը, ավելի ստույգ՝ 2014թ. դեկտեմբերի 30-31-ին, միայն Խեչինաշվիլիի անվան այրվածքաբանական կենտրոն 80 հիվանդ է ընդունվել: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գուգի Կաշիբաձեի խոսքով, որպես կանոն, պիրոտեխնիկայից տուժածների կեսից ավելին երեխաներ են:
Երեխաների վնասվածքները տարբեր են լինում: Հաճախ է պատահում, որ «հրթիռը», ուղղակի ճիշտ չեն ուղղում, և այն պատշգամբից օդ թռչելու փոխարեն ներս է մտնում բնակարան ու պայթում՝ վնասվածքներ պատճառներով մարդկանց:
Շատ հաճախ հրավառության գնորդները պարզապես չեն իմանում, ինչպես այն օգտագործել, քանի որ օգտագործման կանոնները վրացերեն են գրված:
Պատահում է, որ պայթուցիկները գցում են մեքենաների մեջ կամ ինչ-որ մեկի գրպանը: Նախորդ տարի նույնիսկ այսպիսի դեպք է եղել. թոռը պայթուցիկը դրել էր քնած պապի բերանը:
Բացի դիտավորյալ խեղման դեպքերից վնասվածքների պատճառ է դառնում նաև գոյություն ունեցող կանոններին չհետևելը, և Վրաստանում դա ոչ մի կերպ չի վերահսկվում: Ներկրվող (հիմնականում Չինաստանից) պիրոտեխնիկան անցնում է սովորական մաքսային ընթացակարգերը, դրանից հետո պետությունը կորցնում է դրա հանդեպ հետաքրքրությունը: Ամեն դեպքում, հարկ չի համարում ստուգել, թե ինչ վիճակով է այն հայտնվում խանութներում: