Վրացական ընդդիմադիր թերթի խմբագրի որդին կալանավորված է թմրանյութերի պահպանման համար
«Խրոնիկա պլյուս» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեի որդին նախորդ գիշեր ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով: Ոստիկանության տվյալներով՝ 28-ամյա Դավիթ Խարշիլաձեի մոտից անհայտ փոշու երկու փաթեթ և հաբեր են առգրավվել:
Էլիսո Կիլաձեն ոստիկաններին մեղադրել է, որ նրանք իր որդու գրպանը կեղծ «ապացույցներ» են գցել և ձերբակալության ընթացքում բռնություն են կիրառել:
Ինչպես հայտարարել է Կիլաձեն, իր որդու ձերբակալմանը մասնակցել է Պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Իոսիֆ Գոգաշվիլին:
«Երկու շաբաթ առաջ շատ սուր նյութ եմ հրապարակել ոստիկանության գլխավոր վարչության մասին: Բացի այդ, բոլորը գիտենՊետանվտանգության ծառայության խորհրդի պետի տեղկալի հետ իմ կոնֆլիկտի մասին: Եթե ինձ գործարք են ուզումառաջարկել, որպեսզի ես դադարեցնեմ իմ լրագրողական գործունեությունը, կամ ինչ-որ այլ կերպ են ուզում վրաս ազդել, իմպատասխանն է՝ ո՛չ», — հայտարարել է Կիլաձեն:
Նրա խոսքով՝ ընտանիքը Դավիթի ձերբակալության մասին իմացել է միայն 4 ժամ անց: Թմրաբանական փորձաքննությունը հաստատել է, որ նա թմրանյութերի ազդեցության տակ չի եղել: Կիլաձեն հաղորդել է, որ որդին բուժվում է հեպատիտ C-ից, այդպատճառով էլ նրան թմրանյութերի օգտագործման համար մեղադրելն անիմաստ է:
Ձերբակալվածի փաստաբանի խոսքով՝ Խարշիլաձեի հանդեպ բռնություն է կիրառվել: Նրան այցելել է օմբուդսմենի ներկայացուցիչը, որը հաստատել է, որ ձերբակալվածի դեմքին իրոք փոքր վերքեր կան, որոնք ստացել է ձերբակալության ժամանակ: