Վրացական ապրանքը կվաճառվի Եվրոպայում
Ոչխարի բուրդը կենդանական ծագման առաջին ապրանքն է, որը Վրաստանն արտահանելու է Եվրամիության շուկա:
Տվյալ պահին եվրոպական չափանիշներին համապատասխանում են միայն երկու վրացական ընկերություն՝ «Ջորջիան վուլզ» ու «Վրացական բրդի ընկերություն», որոնք էլ ոչխարի բուրդն արտահանելու են ԵՄ երկիր:
Ոչխարի բրդի առաջին խմբաքանակը Մեծ Բրիտանիա կուղարկի «Վրացական բրդի ընկերություն» ձեռնարկությունը:
«Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել Curtis wool direct limited ընկերության հետ: Արդյո՞ք մեր համագործակցությունը երկարատև կդառնա, դա պարզ կլինի Մեծ Բրիտանիա ուղարկած ոչխարի բրդի վերամշակումից հետո», — ասում է տնօրեն Զաուր Կուլիևը:
Այս երկու ընկերությունները մինչ այժմ բուրդ են արտահանել Հնդկաստան, Ուկրաինա, Չինաստան: Դեպի Եվրոպա ճանապարհը նրանց համար բացվել է Վրաստանի կողմից 2014թ.-ին ԵՄ հետ ստորագրած ասոցացման համաձայնագիրի շնորհիվ:
Եվրոպայում առևտուր անելն այդքան էլ հեշտ չէ, համապատասխան սերտիֆիկատ ստանալու համար ընկերությունները պետք է լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնեն: «Ջորջիան վուլզ» և «Վրացական բրդի ընկերություն» ձեռնարկություններն առաջինն էին, որ կարողացան հաղթահարել այդ բարդությունը:
Ոչխարի բրդից ճերմակ մեգրելական թիկնոցի արտադրման, մոռացվող հին արվեստի մասին GoGroup Media-ի ֆիլմը.
Լուսանկաը՝ netgazeti.ge
Նյութը հրապարակվել է 18.03.2016