Վրաստանում 2017թ-ին 839 մարդ է փախստականի կարգավիճակ խնդրել: Կեսից ավելին ստացել է այն
Փախստականների գործերով և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարիի տեղեկատվության համաձայն՝ 2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը միջազգային պաշտպանության մասին խնդրանքով իր գերատեսչություն դիմել է 839 մարդ:
Նրանցից 42-ին Վրաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել, 35-ին՝ հումանիտար կարգավիճակ, 354-ին մերժել է կարգավիճակ տրամադրել, իսկ 219 անձանց վերաբերյալ վարույթը կասեցվել է:
Սուբարիի խոսքով՝ 488 շահառուները Վրաստանի քաղաքացի են, որոնք վերադարձել են արտասահմանից, հիմնականում՝ ապօրինի միգրացիայից: «Ոմանց օգնել ենք փոքր բիզնես սկսել, մյուսներն իրավական օգնության կարիք ունեին», — հայտարարել է նախարարը:
«Եթե համեմատենք 5-6 տարվա վաղեմության տվյալների հետ, այն ժամանակ Վրաստանում ապաստան տրամադրելու առավելագույնը 50 դիմում էր ստացվում: Սակայն, նախորդ 2-3 տարիների համեմատ դիմումները պակասել են: Երբ սկսվեցին սիրիական, իրաքյան խնդիրները, երբ Ուկրաինայում ամենասուր ռազմական գործողություններն էին ընթանում, մեկ տարվա ընթացքում մինչև երկու հազար մարդ է դիմել», — ասել է Սուբարին: