Վրաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով մեկուսացված է երկու քաղաք՝ Մառնեուլին և Բոլնիսին
Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի երկու քաղաք՝ Մառնելուին և Բոլնիսին, կարանտինի գոտի են հայտարարվել մարտի 23–ից։ Այնտեղ տանող բոլոր ճանապարհները փակվել են ոստիկանության կողմից նախորդ օրվա երեկոյից։
Էքստրեմալ միջոցների կիրառման պատճառ է դարձել տեղի 62-ամյա բնակիչը, որը կորոնավիրուսով է վարակվել։ Ենթադրվում է, որ հետագա վարակումը տեղի է ունեցել ծիսական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ։
Նա սկզբից հոսպիտալացվել է «Ջեո հոսպիտալ» տեղի հիվանդանոց, այնուհետև՝ ծանր վիճակում տեղափոխվել է Թբիլիսիի համալսարանական հիվանդանոց։
Նա հինգ անձանցից մեկն է, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել մարտի 22–ին։
Ընդհանուր առմամբ, մարտի 23–ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 54 դեպք, երեք հիվանդ ապաքինվել է։ Կարանտինի մեջ է 1,966 մարդ, ստացիոնար բուժման մեջ է 259 մարդ։ Մարտի 21–ին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Իրավիճակը բարդացնում է այն, որ դեռևս չի հաջողվում պարզել վարակման աղբյուրը։ Ենթադրություններից մեկն այն է, որ հիվանդի քույրն է պատճառը, որը վերջերս է Ադրբեջանում եղել, սակայն թաքցրել է դա շրջապատից։ Բժիշկները դեռևս սապսում են թեստավորման արդյունքներին։
Պարզվել է, որ այդ կինը մարտի 13–ին բուժօգնության է դիմել Մառնեուլիի «Ավերսի» հիվանդանոց, սակայն չի ասել, որ նոր է վերադարձել Ադրբեջանից։
«Այն, որ երկրի ներսում վարակում է տեղի ունեցել, ամենալուրջ խնդիրն է։ Մենք այն անվանում ենք «անցում դեպի ներքին մակարդակ»», – լրագրողներին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան։
Մուտքի և ելքի կոշտ սահմանափակում ոստիկանական ուժերով։
Մուտքի և ելքի կոշտ սահմանափակում ոստիկանական ուժերով։
«Ջեո–հոսպիտալ» հիվանդանոցը կարանտինի մեջ է։
Այդ հիվանդանոցին անմիջապես կից դաշտային հոսպիտալ է կառուցվում։
Բոլոր օբյեկտները՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների, փակ են։ Սակայն տեղի բնակիչներին թույլատրված է շարունակել գյուղատնտեսությամբ զբաղվել։