Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել
Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում։ Այս մասին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինա Թիկարաձեն։
Ըստ նախարարի՝ վարակը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որն Իրանից է վերադարձել Ադրբեջանի տարածքով։ Հիվանդն ինֆեկցիոն հիվանդանոցում է։
Այսօր երեկոյան հիվանդանոցի մոտ մոբիլիզացվել էր պարեկային ոստիկանությունն ու շտապօգնության մեքենաները։
•Կորոնավիրուս․ Իտալիան դառնում է Եվրոպայում հիվանդության տարածման օջախ։ Թարմացում