Վրաստանում կշռաքարեր են գողանում
Վրաստանում շշուկներ են պտտվում այն մասին, որ խորհրդային արտադրության կշռաքարերը պլատին են պարունակում: Այս մասին գրում է բլոգեր Սուխումին, որը մեջբերում է վրացական առքուվաճառքի կայքում 16- և 32-կիլոգրամանոց կշռաքարեր գնելու մասին հայտարարության տեքստը: () Դատելով հայտարարության տեքստից՝ ինչ-որ մեկը պատրաստ է այդպիսի յուրաքանչյուր կշռաքարի համար վճարել 500 դոլար: Ընդ որում, ժողովրդի մեջ շշուկներ են պտտվում, որ Թուրքիայում, որտեղ իբր տեղափոխում են այդ կշռաքարերը, դրանք ավելի թանկ են վաճառվում:
Այդ շշուկների հետ են ամենայն հավանականությամբ կապված վերջին շրջանում մարզասրահներից կշռաքարերի գողությունները: Օրինակ, Օզուրգետի ավանում միայն ընթացիկ ամսում գողացել են 4 կշռաքար:
Կարելի է ասել, որ Վրաստանում ժողովուրդը նման շշուկների է հաճախակի է ենթարկվում: Մինչ այս արդեն խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ տարբեր կենցաղային պարագաներ թանկարժեք մետաղներ են պարունակում: Ժողովրդի շրջանում ժամանակին որս էր սկսվել «Սարատով» հին սառնարանների շարժիչների և հին ածուխով աշխատող հարթուկների համար, որոնք ի դեպ, էներգաճգնաժամի պայմաններում հնաոճ ապրանքներ չէին համարվում, այլ բավականին ակտիվ օգտագործվում էին կենցաղում: