Վրաստանում առողջացել է կորոնավիրուսով հիվանդը
Վրաստանում առողջացել է կորոնավիրուսով առաջին հիվանդը: Լաբորատոր փորձաքննությունն անցկացվել է երեկ:
«Սա շատ ուրախալի իրադարձություն է: Սակայն, ըստ կանոնների, 24 ժամվա ընթացքում պետք է անցկացվի կրկնակի փորձաքննություն: Եթե այն հաստատի առաջինի արդյունքները, ապա կարելի է հայտարարել, որ մարդը իսկապես առողջացել է»,— հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը արձանագրվել էր փետրվարի 26-ին. վրաց-ադրբեջանական սահմանն անցնելիս կանգնեցվել և հիվանդանոց էր տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը եղել էր Իրանում:
Այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակված են 25 մարդ, կարանտինում են գտնվում 314 մարդ, ստացիոնար հսկողության տակ են 63 հիվանդ: