Վրաստանի տնտեսությունը 2020 թ–ին կրճատվելու է 5,5%–ով, Հայաստանի տնտեսությունը՝ 3,5, Ադրբեջանինը՝ 5%–ով
Կիսվել
Կիսվել
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կարծում է, որ 2020 թ–ին վրացական տնտեսությունը կրճատվելու է 5,5 տոկոսով։
Մայիսի 13–ի տվյալներով՝ Վրաստանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսով վարակման 647 դեպք։ Կարանտինի մեջ է 4 373 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 386 հիվանդ։ Ապաքինվել է 372 մարդ, մահացել՝ 11–ը։
EBRD տվյալներով՝ Վրաստանում ամենաշատը տուժել է զբոսաշրջային հատվածը․ համավարակի պատճառով պետությունների սահմանները փակ են։ Ընդ որում, զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմում էին ՀՆԱ 20 տոկոսը։ Բանկի կանխատեսմամբ՝ չի բացառվում ավելի խորը ռեցեսիա, եթե իրավիճակն աշխարհում մոտ ժամանակներս չկայունանա։
Ըստ Վրաստանի կառավարության կանխատեսման՝ համավարակի պատճառով երկիրը կարող է զրկվել 350 հազար աշխատատեղից։