Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիները Սև ծովում խորտակված չորաբեռ նավի անձնակազմում էին
«Արսենալի հերոսներ» չորաբեռ նավը խորտակվել է սև ծովի ուկրաինական հատվածում: Նավի վրա է գտնվել անձնակազմի 12 անդամ, այդ թվում՝ Վրաստանի մեկ, Ուկրաինայի ինը, Ռուսաստանի երկու քաղաքացի:
Անձնակազմի 5 անդամների հաջողվել է փրկել, յոթն անհետ կորած են համարվում: Կորածների թվում է Վրաստանի քաղաքացին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նավն ուժեղ փոթորիկի մեջ է ընկել, երկու մասի կիսվել, այնուհետև՝ խորտակվել: Վթարի վայր 6 նավ է ուղարկվել: Իրավիճակը բարդանում է 20 մ/վ արագությամբ ուժեղ քամու պատճառով:
Ուկրաինական Խերսոն նավահանգստում գրանցված «Արսենալի հերոսները» չորաբեռ նավը Պանամայի դրոշի ներքո էր լողում և հացահատիկով բեռնված ուղևվորվում էր Ազովից դեպի Թուրքիա: