Վրաստանի կառավարությունը 600 հազար եվրո կհատկացնի ռուս զբոսաշրջիկների մուտքը ֆինանսավորելու համար
Վրաստանի կառավարությունը բյուջեից կհատկացնի 600 հազար եվրո՝ ռուս զբոսաշրջիկներին Ռուսաստանի օդանավակայաններից Երևանի տարածքով Թբիլիսի և Բաթումի տեղափոխելու համար:
Տարանցիկ չվերթները սուբսիդավորելու մասին որոշումը կառավարությունն ընդունել է հուլիսի 24-ին: Հատուկ որոշումը տեղադրված է կառավարության կայքում:
Նման որոշում Վրաստանի կառավարությունն ընդունել է այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ դադարեցվեց օդային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև:
•Ով է այդ ռուս ուղղափառ կոմունիստը, որ ցույցեր է սադրել Թբիլիսիում
• Ռուս զբոսաշրջիկների թիվը Վրաստան աճում է, իսկ նրանց կողմից ծախսվող գումարները կրճատվում են
•Ի՞նչ կկորցնի Վրաստանը ռուսական պատժամիջոցների
Ծրագրի շրջանակում Վրաստանի կառավարությունը կֆինասավորի մեկ ուղևորի համար ոչ ավել քան 90 եվրո (առանց ԱԱՀ):
Համաձայնությունն ավիաընկերությւնների հետ, որոնք կիրականացնեն տարանցիկ չվերթները Ռուսաստանից Վրաստան Երևանի տարածքով, կձևակերպի «Պետական օդանավակայանների միություն» ընկերությունը:
Որոշման մեջ նշված չէ՝ ինչ ավիաընկերությունների մասին է խոսքը: Բայց գրված է, որ«Պետական օդանակավակայանների միությունն» իրավունք ունի ընտրելու միայն երկու ավիաընկերություն:
Փաստաթղթի համաձայն՝ ավաընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է ապահովի անխափան հաղորդակցություն՝ ոչ պակաս, քան շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր առաջնահերթ տարանցիկ ուղղությամբ:
Այս փուլում Ռուսաստանից Երևան տարանցիկ չվերթներ իրականացնում է միայն «Ջորջիա Էյրվեյսը»՝ հայկական գործընկեր ավիաընկերության աջակցությամբ:
Վերջին տարիներին ռուս զբոսաշրջիկների թիվը Վրաստանում զգալիորեն աճել է։
Եթե 2012թ. Վրաստան այցելել էր 410 հազար զբոսաշրջիկ, ապա 2018թ. նրանց թիվն աճել էր 3.5 անգամ՝ հասնելով մեկ միլիոն 405 հազարի:
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով՝ յուրաքանչյուր ռուս զբոսաշրջիկ Վրաստանում ծախսում է միջինը մոտ 520 դոլար:
Ընդդիմությունը քննադատում է կառավարության այդ որոշումը: «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Վրաստանի ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն ասում է.
«Եթե կառավարությունը պատրաստվում է զբոսաշրջիկներ բերել մեր հաշվին, ապա ինչո՞ւ Ռուսաստանից, թող բերեն իռլանդանցի և իսլանդացի զբոսաշրջիկներ: Դա ճիշտ որոշում չէ, դա մեկ ավիաընկերության սուբիսադվորում է: 600 հազար եվրո նշանակում է, որ եթե մեկ զբոսաշրջիկի բաժին է ընկնում սուբսիդիայից 100 եվրո, ստացվում է 6000 զբոսաշրջիկ: Ինչ 6000 զբոսաշրջիկի մասին է խոսքը, երբ Վրաստան թռիչքների արգելքից հետո չեն կարողացել այստեղ գալ մոտ 300 հազար զբոսաշրջիկ: Սա խաղ է: Ինքնախաբեոություն», — ասում է Գոցիրիձեն: