Վրաստանի խորհրդարանը հաստատել է դատական բարեփոխումների «երրորդ ալիքի» մասին օրենքի փաթեթը
Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին հաստատել է դատական բարեփոխումներիայսպես կոչված «երրորդ ալիքի» մասին փաթեթը, որի վրա ավելի վաղ Վրաստանինախագահը վետո էր դրել և վերադարձրել օրենսդիրներին՝ իր նկատողություններով:Սկզբում խորհրդարանը դեմ է քվեարկել նախագահի փաստարկված նկատողություններին(26 «կողմ», 74 «դեմ»), այնուհետև կողմ է քվեարկել «Ընդհանուր դատարանների մասին»օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջնային տարբերակին՝հաստատելով այն 97 «կողմ», 18 «դեմ» ձայներով:
Նախագահի նկատողությունների հետ համաձայնել են խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները: Ինչպես հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն, այդ փաթեթի հաստատմամբ իշխող կուսակցությունը «հրաժարվեց դատարաններին ազատություն տրամադրել»: Դոլիձեի խոսքով, նոր փաթեթի համաձայն, դատարանների նախագահներին նշանակելու է Արդարադատության գերագույն խորհուրդը, և նրանք արդյունքում հավանաբար կվերահսկեն դատական համակարգը:
Դատական բարեփոխումների «Երրորդ ալիքի» փաթեթի համաձայն.
- շրջանային, քաղաքային և վերաքննիչ դատարանների դատավորները կնշանակվեն 3 տարի փորձաշրջանով;
- 2018թ-ից դատարաններում կգործարկվի դատավորների միջև գործերի ավտոմատ բաշխման համակարգ;
- Գերագույն դատարանի անդամների թիվը 10-ից կաճի մինչև 16, և ԳԴ պլենումի որոշմամբ՝ նրանց թիվը կարող է ավելացվել:
- Դատավորը կարող է այլ դատարան գործուղվել Արդարադատության գերագույն խորհրդի որոշման հիման վրա, իր համաձայնությամբ և մինչև 1 տարի ժամկետով: