Վրաստանը խոսքի ազատության մակարդակով 64-րդն է աշխարհում, Հայաստանը 79-րդը, Ադրբեջանը՝ 162-րդը
Աշխարհում խոսքի ազատության վիճակի վարկանիշում, որն ամեն տարի կազմում է «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը, ընդհանուր առմամբ ներառվել է 189 երկիր: Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանն այդ ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 64-րդ, 79-րդ և 162-րդ տեղերը:
Առաջատար եռյակը հետևյալն է՝ Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա:
Ցուցակը փակում են Հյուսիսային Կորեան, Էրիթրեան և Թուրքմենստանը:
Զեկույցի հեղինակները նշում են անհանգստացնող համաշխարհային միտումները՝ մեդիապարբերականների և լրագրողների հանդեպ ագրեսիա, խոսքի ազատության ճնշում և ավտորիտար ռեժիմների ամրապնդում: Վերջին 5 տարվա ընթացքում նման դեպքերի քանակն աճել է 14,4%-ով:
Խոսքի ազատության ոլորտում վատթարացում է նկատվել հետազոտված երկրների գրեթե երկու երրորդում: Ընդ որում, այդ միտումներն առավել վառ են արտահայտվել ժողովրդավարական երկրներում: