Վրաստանը լիտվերեն կոչվելու է Սաքարթվելո
Լիտվան Վրաստանին նվեր է պատրաստում: Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն առաջարկել է երկիրը «Սաքարթվելո» կոչել (Վրաստանի ինքնանվանումը): Այդ մասին հաղորդում է Baltnews-ը:
Լիտվացի խոսնակի խոսքով՝ «վրացիները չեն սիրում «Գրուզիա» անվանումը: Նրանք ավելի շատ են սիրում «Սաքարթվելո» անվանումը», — ասել է նա:
Վիկտորաս Պրանցկետիսը նշել է, որ այդ մասին Վրաստանում իրեն ասել են և հասարակ քաղաքացիները, և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, իսկ Վիլնյուսում՝ Լիտվայում Վրաստանի դեսպան Խաթունա Սալուքվաձեն:
«Դա հիանալի նվեր կլինի վրացիների համար 2018թ-ին», — ասել է դիվանագետը:
Սեյմի խոսնակի առաջարկին կողմ է արտահայտվել մի քանի պատգամավոր, այդ թվում՝ Վրաստանի հետ կապերի միջխորհրդարանական խմբից:
- «Սաքարթվելոն» ծագում է Քարթլի անվանումից, այդպես է կոչվում Վրաստանի հիմնական պատմաաշխարհագրական շրջաններից մեկը: Վրաստանի եվրոպական «Georgia» անվանումը, հավանաբար, գալիս է սուրբ Գեորգիի անունից, որին երկրում երկրպագում են: Ռուսական «Грузия» անվանումն, ըստ վրացի պատմաբանների, գալիս է Վրաստանի Թագավորության սիրիական «Գուրզանի» անվանումից: Վրաստանը Gurjistan են անվանում Թուրքիայում և Ադրբեջանում:
- «Գրուզիա» անվանումը հիմնականում տարածված է միայն Արևելյան Եվրոպայի երկրներում: Վրաստանում շատերը կարծում են, որ այդ անվանումը պատմական ասոցիացիաներ է առաջացնում այն բանի հետ, որ Վրաստանը Ռուսական Կայսրության մի մաս է եղել նախկինում: