Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիս է անցկացրել, որը տևել է 3 ժամ 49 րոպե
Մոսկվայում կայացած ավանդական ամփոփիչ մամուլի ասուլիսին նախագահ (ապագա նախագահի թեկնածու) Վլադիմիր Պուտինը մի քանի առանցքային հայտարարություն է արել:
Սահակաշվիլիի մասին
«Այն, ինչ նա անում է, վրացի ժողովրդի և ուկրաինացի ժողորվրդի դեմքին թքել է: Նա վազում է հրապարակներով և բղավում, թե ուկրաինացի է: Ինչպե՞ս եք դուք դա հանդուրժում: Իմ սրտից արյուն է կաթում»:
Սիրիայի մասին
«Եթե մենք խոսում ենք ԻՊ ոչնչացման մասին, ապա կարելի է ասել, որ Ռուսաստանն իր խնդիրը կատարել է: ԻՊ որպես քաղաքական կազմավորման և ֆենոմենի հետ, ընսհանուր առմամբ, ամեն ինչ ավարտված է: Պարզ է, որ Սիրիայում ինչ-որ իլիպյան ուժեր են մնում, սակայն դրանք աննշան են, և պարզ է, որ դրանց հիմնական պարտություն արդեն հասցվել է»:
«Իմ նախաձեռնությունն էր այնտեղ որպես ոստիկանների ուղարկել հենց Հյուսիսային Կովկասում ծնվածներին, քանի որ նրանք հիմնականում սունիներ են, իսկ տեղի սունի բնակչությունը նրանց վստահում է»:
Սիրիայի փախստականների մասին
«Դա խնդիր է: Ամենաշատը դրանից տանջվում է Թուրքիան, քանի որ այնտեղ ամենաշատ փախստականներն են: Ինքնուրույն Սիրիան հազիվ թե կարողանա հաղթահարել դա: Սակայն ես հիմա չեմ վախենա շտամպային արտահայտություններից, բարի կամքի բոլոր մարդիկ ամբողջ աշխարհում պետք է հասկանան, որ եթե մենք միասին չլուծենք այդ հարցը, այն իրենց խնդիրն էլ կդառնա»:
Ուկրաինայում ռուսական զորքերի մասին
«Մենք երբեք չենք ասել, որ այնտեղ (Ուկրաինայում) չկան մարդիկ, որոնք որոշակի հարցերի լուծմամբ են զբաղվում, այդ թվում՝ ռազմական ոլորտում: Դա չի նշանակում, որ այնտեղ առկա են կանոնավոր ռուսական զորքեր, զգացե՛ք տարբերությունը»: