Վլադիմիր Պուտինը զորքերը դուրս է բերում Սիրիայից
Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիա է ժամանաել ռուսական զորքերը սկսել դուրս բերելու մասին հայտարարություն անելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ռուսական տեղեկատվական գործակալությունը:
Դրանից հինգ օր առաջ ռուսական Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ «Սիրիան ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից»:
Պուտինը հրաման է ստորագրել ռուսակամ Հմեյմիմ ավիաբազայում զորքերի դուրսբերում սկսել: Պուտինի խոսքով՝ նկատի ունեն ոչ թե զորքերի ամբողջական դուրսբերում, այլ «կոնտինգենտի զգալի մասի վերադարձը հայրենիք»:
Նա հաղորդել է, որ Իսլամական պետության հանդեպ հաղթանակ է տարվել, սակայն ամեն դեպքում ռուսական զորքերի որոշակի քանակ պետք է մնա Սիրիայում: «Եթե ահաբեկիչները կրկին գլուխ բարձրացնեն, մենք նրանց այնպիսի հարվածներ կհասցնենք, որոնք նրանք չեն էլ տեսել», — հայտարարել է Պուտինը:
Նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կրկին՝ չորրորդ անգամ, առաջադրվելու է որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու 2018թ-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Սիրիայից զորքերը սուրս բերելու մասին հայտարարությունը շատ լրատվամիջոցներ համարում են Պուտինի նախընտրական քայլ, որը կոչված է բարձրացնելու նրա վարկանիշն ու միաժամանակ զիջում դառնալու ԱՄՆ և ԵՄ հետ հարաբերություններում Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նախաշեմին:
ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն, հայտարարել է, որ կշարունակի իր գործունեությունը Սիրիայում մինչև ահաբեկիչների «վերջնական պարտությունը» տարածաշրջանում: Կոալիցիայի անդամ է ևս 59 պետություն, այն հակաահաբեկչական գործողություններ է կատարում Սիրիայի տարածքում՝ չհամաձայնեցնելով դրանք Ասադի կառավարության հետ:
2016թ-ի մարտին Վլադիմիր Պուտինը երեկվա հայտարարության պես մի բան էր արել: Այն ժամանակ նա հրահանգել էր սկսել ռուսական ռազմական խմբավորման «հիմնական մասի» դուրսբերումը: Այդ հայտարարությանն իրական գործողություններ չհետևեցին, ռուս զինվորականները մնացին Սիրիայում:
Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունը սկսվել է 2015թ-ի սեպտեմբերին: Reuters գործակալության տվյալներով՝ Սիրիայում այդ գործողության ընթացքում մոտ 80 ռուս զինվորական է զոհվել: Ռուսական իշխանությունները խոսում են 45 զոհի մասին: