Վլադիկավկազում արգելել են «Հիսուն երանգով ավելի մուգ» ֆիլմի ցուցադրությունը
Վլադիկավկազում արգելել են «Հիսուն երանգով ավելի մուգ» էրոտիկ մելոդրամայի ցուցադրությունը: «Մայրաքաղաքային» կինոթատրոնի ղեկավարությունը հաղորդել է, որ ստիպված է դադարեցնել ցուցադրությունը հասարակության բողոքի և ինչ-որ «պաշտոնական նամակների» պատճառով:
Կինոթատրոնի Ինստագրամի էջում արված գրառման համաձայն՝ ցուցադրության դադարեցման որոշումը կայացվել է այն կապակցությամբ, որ ֆիլմը «չի տեղավորվում օս ժողովրդի գիտակցությունում և հակասում է բազմազգ Օսիայի մշակույթին», ինչպես նաև այն պատճառով, որ շատ քաղաքացիներ են դիմել հասարակական կազմակերպություններ:
Դրանից առաջ ֆիլմի ցուցադրությունից ստիպված է եղել հրաժարվել Վլադիկավկազի ևս երկու կինոթատրոն՝ «Տերեկն» ու«Բարեկամությունը», հաղորդում է «Կավկազ. իրողությունները»:
Կինոնկարի ցուցադրությունը Վլադիկավկազում ընդամենը 4 օր տևեց: Այդ ընթացքում, ինչպես հաղորդում է «Մայրաքաղաքային» կինոթատրոնը, ֆիլմը հասցրել է նայել գրեթե 2 հազար մարդ:
Հիշեցնենք, որ առաջին՝ «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմը, նույնպես արգելվել է ցուցադրել Հյուսիսային Օսիայի կինոթատրոններում 2015թ-ին տարբեր երիտասարդական և հասարակական կազմակերպությունների խնդրանքով: