«Սպարտակ-Վլադիկավկազն» ընդունեել է «Ալանիայի»՝ կիսավերանորոգված բազան
Լուծարված «Ալանիա» ֆուտբոլային ակումբի մարզաբազան, որը մի քանի տարի առաջ գտնվում էր Հյուսիսային Օսիայի սպորտի նախարարության օպերատիվ կառավարման տակ, հանձնվել է «Սպարտակ-Վլադիկավկազին»:
Շուրջ երեք տարի առաջ սկսվել էր բազայի վերակառուցումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն ավարտին չէր հասցվել: Ինչի պատճառով էլ բազան բաժին է ընկել «Սպարտակ-Վլադիկավկազին» կիսավեր վիճակում. շենքը և տարածքը պատված են շինարարական աղբով, շենքում աշխատանքներն ավարտված չեն, տարածքում վայրի թփեր են աճել: Շենքի ներսում անկանոն կերպով թափված են դռներ, սանտեխնիկա, կահույք:
Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է անցկացնել շաբաթօրյակիներ, որպեսզի կարքի բերեն իրենց նոր մարզաբազայի տարածքը: «Բոլոր կոմունիկացիաներն անջատված են: Հիմնականում մեզ անհրաժեշտ կլինի ամեն ինչ ֆուտբոլի դաշտերի համար, և մենք բավականաչափ միոցներ ունենք ֆուտբոլի դաշտերը կարգի բերելու համար», — «Ռոսսիա 1 Ալանիա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է «Սպարտակ-Վլադիկավկազ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Յուրի Սեկինաևը:
«Սպարտակ» մարզադաշտի տնօրենի պարտականությունները կատարող Զաուր Վատաևի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել սննդի կետը և ֆուտբոլիստների սենյակները, ինչպես նաև ջեռուցումը և մարզասրահը:
Թե որքան կտևեն օբյեկտը կարգի բերելու աշխատանքները՝ ակումբում դեռ չգիտեն: Ֆինանսավորման աղբյուրներ գտնելու աշխատանքներով զբաղված է հանրապեության կառավարությունը:
«Ալանիա» ակումբը Ռուսաստանի առաջնությունից հանելու և ակումբի գործունեությունը իրավաբանականորեն դադարեցնելու որոշումը կայացվել է 2014թ. փետրվարին, որի համար պատճառ է հանդիսացել ակումբի կուտակված պարտքերը: 2016թ. հունիսի 18-ին Հյուսիսային Օսիայի կառավարությունը որոշում կայացրեց վերակազմավորել «Ալանիա» ֆուտբոլային ակումբը և նրա բազայում ստեղծել «Սպարտակ» անվանումով նոր թիմ՝ բյուջետային ֆինանսավորմամբ: