Սահմանափակումների վերացումից հետո կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է ոչ միայն Հայաստանում
Հունիսի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 736–ով և դարձել 24 645:
Մահացել է ևս 6 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 426-ի։
Առողջացել է ևս 205 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 13116։ Շարունակում են բուժում ստանալ 10 964 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 109 173 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 065:
● Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն օրերս խոսել է սահմանափակումների վերացումից հետո կորոնավիրուսով վարակման շաբաթական դեպքերի թվի ավելացման մասին։
«11 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում եւ Ադրբեջանում, վարակի արագացված փոխանցումը շատ նշանակալի աճի է հանգեցրել», — ասել է նա:
Հանս Կլյուգեի կարծիքով, եթե վարակի տարածումը չկանխվի այս երկրների առողջապահական համակարգերը «կհայտնվեն անդունդի եզրին»։
Միաժամանակ ԱՀԿ-ում կարծում են, որ ամռան վերջին շատ երկրներում իրավիճակը կկայունանա: