Արխիվ- 08.11.2017 Ռուս արտիստներն Ուկրաինայում ելույթ ունենալու համար պետք է ուկրաինական անվտանգության ծառայության թույլտվությունը ստանան Կիսվել Կիսվել Atlas Weekend փառատոնը Կիևում: Լուսանկարն՝ Ալեքսանդր Պոլենկոյի, Հրոմադսկոյե Ուկրաինայում համերգով հանդես գալ ցանկացող յուրաքանչյուր ռուս արտիստ պետք է ստանա ուկրաինական անվտանգության ծառայության հաստատումը: Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, «Ագրեսոր երկրի քաղաքացիների մասնակցությամբ հյուրախաղային միջոցառումների կազմակերպման և անցկացման առանձնահատկությունների մասին» օրենքը նոյեմբերի 7-ին ստորագրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Օրենքն ընդունվել է Գերագույն Ռադայի կողմից հոկտեմբերի 5-ին: Փաստաթղթի համաձայն՝ ռուս արտիստների հյուրախաղերի կազմակերպիչները պարտավոր են տեղեկացնել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը նրանց ժամանման մասին ելույթից 30 օր առաջ: Փաստաթուղթն արգելում է այն ելույթները, որոնք «գովաբանում են կամ պրոպագանդում ագրեսոր պետությունն ու նրա իշխանությունը (և առանձին ներկայացուցիչներին) և նրանց գործողությունները, որոնք ագրեսոր պետության դրական կերպար են ստեղծում, արդարացնում կամ իրավաչափ են համարում Ուկրաինայի տարածքի օկուպացիան»: Ռուս արտիստների հյուրախաղերն օրենսդրորեն սահմանափակելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ այս ամառ ՌԴ 7 արտիստների արգելեցին ելույթ ունենալ Ուկրաինայում: Ինչպես հաղորդում է Հրոմադսկոյեն, 2017թ—ին Ուկրաինայում մի քանի աղմկոտ սկանդալ է եղել, որոնք կապված են եղել ռուս արտիստների հետ, օրինակ ռեփեր Բաստան և Anakondaz խումբը ելույթ են ունեցել Կիևում օկուպացված Ղրիմում տված համերգներից հետո: Նոր օրենքը տարածվում է ոչ միայն երաժիշտների վրա, այլև բոլոր այն արտիստների, որոնք ելույթ են ունենում հանրության առջև: Այն վերաբերում է նաև նրանց, ովքեր ստեղծագործության հեղինակներ են, սցենարներ, տեքստ, երկխոսություններ են գրել, բեմադրող ռեժիսորներ են, պրոդյուսերներ են և այլն: Օրենքի խախտման համար պատասխանատվությունը դրվում է համերգների կազմակերպիչների վրա, որոնք պետք է տուգանք վճարեն 6-12 հազար դոլարի չափով: Go to top
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ