Ռուսների համար արմատապես կսահմանափակվի մուտքն ԱՄՆ
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան ձեռնարկված միջոցների մասին, որոնց համաձայն որոշվել է կրճատել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը երկրի տարածքում 755 աշխատակցով:
Օգոստոսի 23-ին ամբողջությամբ կասեցվում է ՌԴ քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը: Այն կվերականգնվի սեպտեմբերի 1-ին, սակայն արմատապես քիչ ծավալով: Ռուսները կարող են ԱՄՆ վիզա ստանալ միայն Մոսկվայում: Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում գլխավոր հյուպատոսարաններն այլևս դրանով չեն զբաղվելու:
Ինչպես հաղորդել են ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանն ու «Զբոսաշրջային ինդուստրիայի ռուսական միությունը», վիզաների ձևակերպման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև կես տարի, իսկ Հեռավոր Արևելքից դեպի ԱՄՆ չվերթները կզրկվեն ուղևորների մեծ մասից, որոնք չեն ուզում վիզայի համար Մոսկվա մեկնել:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի ԱՄՆ ընդունած միջոցները, սակայն «չարությունը չի թափի այդ երկրի քաղաքացիների վրա»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ որոշումը Բարակ Օբամայի վարչակազմի գործունեության իներցիան է, և այն գունավոր հեղափոխությունների կազմակերպման հունում է: